5 պատճառ, թե ինչու է Ձեր բիզնեսին անհրաժեշտ մարքեթինգային ռազմավարություն

Մարքեթինգային ռազմավարությունը բիզնեսի զարգացման համար հստակ մտածված քայլերի հաջորդականություն է, որը համապատասխան ոլորտում ընկերությանը տալիս է մրցակցային կայուն առավելություն և թույլ է տալիս հաճախորդին ներկայացնել և առաջխաղացնել սեփական ծառայություններն ու պրոդուկտները։ Այն սովորաբար ներառում է բիզնեսի ընդլայնման առաջնային քայլերը։
Այսպիսով, ստորև կքննարկենք 5 պատճառ, թե ինչու է Ձեր բիզնեսին անհրաժեշտ մարքեթինգային ռազմավարություն, որը կարող է ներառել ինչպես ավանդական, այնպես էլ թվային մարքեթինգ։
Պատճառ 1․ Հստակ նպատակների սահմանում
Յուրաքանչյուր մարքեթինգային ռազմավարություն սկիզբ է առնում բիզնեսի արդյունավետությունը բարելավելու նպատակով։ Այս փուլում Դուք կամ մարքեթինգային ծառայություններ տրամադրող ընկերությունը սահմանում է Ձեր բիզնեսի վերաբերյալ Ձեր իսկ ապագա նպատակները կամ ցանկալի արդյունքները։
Նպատակներ սահմանելու տարբեր ձևեր կան, այդ թվում նաև ստեղծարար տեսլականի արտահայտման ու մասնագիտացված վերլուծությունների համադրությունը։
Մարքեթինգային ռազմավարություն մշակելիս, մարքեթոլոգները հիմք են ընդունում իրատեսական և իրագործելի նպատակները, որոնք նաև կունենան հասանելի ռեսուրսներ։ Այս դեպքում, մարքեթինգային ռազմավարությունը մշակվում է վերլուծությունների արդյունքում ստացած տվյալներով, հաշվի առնելով՝ Ձեր կայքի թրաֆիքը, լիդերի գեներացումը, փոփոխությունների ցուցանիշները, սոցիալական հարթակներում լսարանի ներգրավվածությունը և վաճառքի արդյունքում ստացած եկամուտի ցուցանիշները։ Հաճախ ռազմավարությունը կարող է ներառել նաև թվային մարքեթինգի ծառայություններ, ինչի դեպքում թվային մարքեթինգի մասնագետը կնպաստի ռազմավարության արդյունավետությանը։
Այսպիսով, մարքեթինգային ռազմավարությունը ճշգրիտ տեղեկատվության հիման վրա մշակված պլան է, նախատեսված՝ Ձեր բիզնեսի զարգացումը մեկնարկելու համար։
Պատճառ 2․ Ներգրավված հաճախորդների պահպանում
Համաձայն Salesforce-ի վիճակագրության, մարքեթինգային ռազմավարության ինտեգրման միջոցով բիզնեսները կարողանում են պահպանել ներգրավված հաճախորդների 89%-ին, մինչդեռ առանց մարքեթինգային ռազմավարության ինտեգրման՝ 33%-ին։ Սա մատնանշում է բիզնեսի զարգացման գործում մարքեթինգային ռազմավարության անփոխարինելի դերը։
Գաղտնիքն այն է, որ մարքեթինգային ռազմավարության միջոցով Ձեր բիզնեսը կարողանում է Ձեզ առաջարկել անհրաժեշտ ծառայությունը կամ պրոդուկտը՝ օգտագործելով մարքեթինգի ամենատարբեր գործիքները (ավանդական և ինտերնետ մարքեթինգ, քոնթենթ ռազմավարություն, և այլն), ինչի արդյունքում Ձեր բիզնեսի գործունեության հանդեպ ձևավորվում է վստահություն և հաճախորդի երկարաժամկետ ներգրավվածություն։
Պատճառ 3․ Շուկայի ուսումնասիրություն
Ռազմավարություն մշակելիս, մարքեթինգային ծառայություններ տրամադրող գործակալությունները ներառում են մարքեթինգային ոլորտի ամենատարբեր մասնագետների, ովքեր խորապես տեղեկացված են շուկայի ընթացիկ արժեքներից։ Առավելությունն այն է, որ ոլորտի մասնագետները ռազմավարություն մշակելիս տրամադրում են հաճախորդի վարքագծի վերաբերյալ տեղեկատվություն։ Սա մեծապես օգնում է մշակել Ձեր բիզնեսի համար արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն։
Ահա, թե ինչպես է ձևավորվում որակյալ և հաջողակ մարքեթինգային ռազմավարությունը, որն էլ իր հերթին՝ կերտում է Ձեր բիզնեսի զարգացումը։
Պատճառ 4․ Տարբերակում մրցակցային շուկայից
Ինչո՞ւ է բիզնեսի զարգացումը մեծապես կախված ճիշտ մարքեթինգային ռազմավարությունից։ Գաղտնիքն այն է, որ մարքեթինգային ռազմավարության մշակման ընթացքում մասնագետները սահմանում են Ձեր բիզնեսի եզակիությունը, սա էլ առանձնացնում է Ձեր բիզնեսն այլ բիզնեսներից։
Սահմանելով եզակի վաճառքի առաջարկ, մարքեթինգային կազմակերպությունը պարզում է Ձեր բիզնեսի ուժեղ և թույլ կողմերը։ Արդյունքում, ուժեղ կողմերն օգտագործում են որպես առավելություն․ այն, ինչ կօգնի Ձեր բիզնեսին աչքի ընկնել շուկայում։ Իսկ թույլ կողմերի համար մշակում տակտիկաներ՝ դրանք ուժեղացնելու նպատակով։ Օրինակ, եթե ձեր բրենդը չունի կայք, որը կնպաստեր վաճառքի բարձրացմանը, ապա մասնագետները կարող են առաջարկել ձեր ընկերության համար կայքի պատրաստում։
Այսինքն, սա փոխկապակցված ընթացակարգ է, որի վրա աշխատում են մարքեթինգի բոլոր ճյուղերի մասնագետները՝ Ձեր բիզնեսը շուկայում նոր և հետաքրքիր տեսանկյունից ներկայացնելու համար։
Պատճառ 5․ Ձեր բրենդի դիրքը շուկայում
Ի վերջո, մարքեթինգային ռազմավարությունն է որոշում, թե ինչ դիրք և ինչպիսի տարբերակում կունենա Ձեր բիզնեսը շուկայում, ինչպիսի առավելություններ կներկայացնի և ինչ խնդիրներ կկարողանա լուծել։ Ահա այս ցուցանիշներն էլ սահմանում են Ձեր բիզնեսի արժեքն ու հեղինակությունը շուկայում։
Ամփոփում․ Ձեր մարքեթինգային ռազմավարությունը Թարգեթինգում
Ահա թե ինչ դեր ունի մարքեթինգային ռազմավարությունը ժամանակակից բիզնեսի զարգացման գործում։ Այն մշակված է հաշվի առնելով Ձեր և միմյայն Ձեր բիզնես նպատակները, առանձնահատկություններն ու հնարավորությունները, որոնք հետևում են շուկայի խորացված վերլուծության արդյունքների ինտեգրմամբ։
Արդեն տարիներ շարունակ Թարգեթինգը տրամադրում է թվային մարքեթինգի ծառայություններ Հայաստանում և արտերկրում, բրենդինգ, ավտոմատացում և ծրագրավորում։
Երբ փնտրում եք բրենդինգի և թվային մարքեթինգի գործակալություն, որը կտրամադրի թվային մարքեթինգի ծառայություններ Հայաստանում կամ արտերկրում, առաջնային դիտարկում եք ծառայության որակը, արագությունը և ցուցաբերած արդյունքները։ Թարգեթինգը ոլորտում հայտնի է երեք Ա-երի արժեքներով` ազնվություն, արագություն և արդյունք։ Մենք գնահատում ենք Ձեր ներդրած ռեսուրսներն ու ժամանակը, ինչպես նաև մեր հանդեպ Ձեր վստահությունը և ստեղծում ազնվության վրա հիմնված արդյունքհեն համագործակցություն։ Այսպիսով, Ձեր բրենդի զարգացումը սկսեք մասնագետների օգնությամբ, որի արդյունքները չեն սպասեցնի։
31 Jan 2025
Կիսվել