Logo
Մեր ՄասինՄեր Մասին
ԲլոգԲլոգ
ՊորտֆոլիոՊորտֆոլիո
ԿապԿապ
FAQFAQ
Կապ մեզ հետ

SEO-ն 2024 թվականին։ Ինչ է փոխվում և ինչ պետք է իմանաք

Image

SEO-ն մշտապես զարգացող ոլորտ է, որը 2024 թվականին ներկայանում է առավել ճկուն համակարգերով՝ պարզեցնելով և բարձրացնելով աշխատանքի որակը։ Անկախ ձեր կազմակերպության ոլորտից, լինի այն B2B SEO ըկերություն, թե SEO ծառայություններ փնտրող այլ ոլորտի բիզնես, հարկ է հաշվի առնել SEO-ի հետևյալ թարմացումները։

 

Ձայնային որոնման ընդլայնում

 

Siri, Alexa և Google Assistant ձայնային օգնականների միջոցով ավելի շատ օգտատերեր ընտրում են որոնողական հարցումները կատարել ձայնի միջոցով: Հետևաբար, ձայնային որոնման համար բովանդակության օպտիմալացումը կվերածվի հաջողության կարևոր գործոնի:

 

Օգտագործման փորձի բարելավում (UX)

 

Որոնողական համակարգերն առանցքային ուշադրություն են դարձնում օգտատերերի փորձին: Այդ իսկ միտումով, 2024 թվականին, որոնողական համակարգերի դասակարգման վրա մեծ ազդեցություն կունենան էջերի արագ բեռնումը, հարմարավետ կողմնորոշումը, ադապտիկ դիզայնը և բովանդակության բարձր որակը:

 

Համատեքտային որոնում.

 

Այս գործոնը ենթադրում է օգտատիրոջ հարցման համատեքստի ըմռնումը։ Նման գործիքի միջոցով կարող եք հարմարեցնել և ստեղծել այնպիսի բովանդակություն, որը կհամապատասխանի օգտատերերի հարցումներին և կտրամադրի օգտակար տեղեկատվություն։

 

Տեղայնացում և անհատականացում.

 

Որոնման համակարգերը կարևորում են տեղայնացված և անհատականացված որոնման արդյունքները: Սա հատկանշական է այն ձեռնարկությունների համար, որոնք սպասարկում են որոշակի տարածաշրջաններ կամ շուկաներ:

 

Այսպիսով, SEO ծառայություն տրամադրող ընկերությունները պիտի օպտիմալացնեն իրենց ռազմավարությունները՝ ներառելու տեղանքի վրա հիմնված հիմնաբառեր, տեղական մեջբերումներ և անհատականացված բովանդակություն՝ նպատակային տարածքներում տեսանելիությունը բարձրացնելու համար:

 

Արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումը SEO-ում

 

Որոնողական համակարգերի ալգորիթմները շարունակում են զարգանալ և ձեռք բերել ավելի խելացի հատկություններ, ինչպես նաև հարմարվել օգտատերերի վարքագծային փոփոխություններին:

 

2024 թվականին արհեստական բանականությունը (AI) և մեքենայական ուսուցման (MO) տեխնոլոգիաները կշարունակեն կարևոր դեր խաղալ SEO-ի ոլորտում։

 

Արհեստական բանականության ինտեգրումը Google ալգորիթմներում.

 

Վերջին ընթացքում արհեստական բանականությունն իր դրական կողմն է ներդրել որոնողական համակարգերի (հատկապես Google-ի) որոնումների արդյունքների բարելավման մեջ։

 

Ինտեգրելով արհեստական բանականությունն իր ալգորիթմներում, Google-ին հաջողվել է ուսումնասիրել և ինտեգրել ավելի լայնածավալ տեղեկատվության ցանցեր։ Այս գործոնը միտված է բարելավելու որոնումների արդյունքները և տրամադրելու ավելի պետքական տեղեկատվություն։

 

Ավելի շատ առավելություններ

 

Ուսումնասիրելով որոնողական համակարգերի և արհեստական բանականության միությունը, նաև պարզել ենք, որ այս դեպքում որոնողական համակարգը կարող է օգտատիրոջը տրամադրել ավելի անհատականացված արդյունքներ, որոնք հիմնված կլինեն օգտատերերի մայր լեզվի, տեղանքի և նրանց փնտրտուքների նպատակն ըմբռնելու վրա։

 

Անորակ հղումների արագ հայտնաբերում

 

Չնայած, որ այս գործոնն արդեն կիրառվում է տարիներ շարունակ, այն իր դիրքը պաշտպանում է նաև 2024 թվականին։

 

Սակայն, հարկ է նշել, որ այս անգամ որոնողական համակարգերն ավելի զինված են անորակ բովանդակություններից ձերբազատվելու համար։

 

Հղումները (հատկապես հետադարձ հղումները) մնում են որոնողական համակարգերի վարկանիշային ալգորիթմի ամենակարևոր գործոններից մեկը: Կարողանալով ավելի ճշտգրտորեն տարբերակել բարձրորակ և անորակ հղումները՝ որոնողական համակարգերն ապահովում են վստահելի բովանդակության առաջխաղացումը։

 

Linkbuilding և կայքերի առաջխաղացում

 

Որոնողական համակարգերն ուսումնասիրում են տարբեր վեբ կայքերի կապը։ Այսիսնքն, այժմ դրանք ավելի հեշտ են հասկանում հետադարձ հղումների ճշմարտացիությունը և անմիջապես հայտնաբերում արհեստական աճի նպատակով տեղադրված հղումները։

 

Մոբայլ ինդեքսավորում

 

Շեշտադրվում է հատկապես բջջային օպտիմալացումը։ Կայքերը, որոնք նախագծված են առաջին հերթին բջջային գադջեթներով օգտագործվելու համար, ոչ միայն սպասարկում են օգտատերերի մեծամասնությանը, այլև անխափան կերպով համընկնում են որոնողական ալգորիթմների հետ:

 

Պրոգրեսիվ վեբ հավելվածների (PWA) օգնությամբ օգտատերերը կարողանում են ստանալ նույն փորձառությունը՝ հենց կայքի միջոցով։ Դրանք ունեն հարմար օգտագործում, ինչն էլ զգալիորեն նպաստում է բջջային SEO-ի բարելավմանը։

 

On-page SEO ծառայություններ

 

On-page SEO գործողությունները կատարվում են անմիջապես կայքում՝ որոշիչների տեսանելիությունը բարձրացնելու և օրգանական թրաֆիքը բարելավելու համար։

 

Ի տարբերություն Off-Page SEO ծառայությունների, որը ներառում է արտաքին գործոններ, ինչպիսիք են հետադարձ հղումները, On-Page SEO օպտիմալացումը կենտրոնանում է կայքի բովանդակության, կառուցվածքի և HTML աղբյուրի կոդի օպտիմալացման վրա:

 

SEO-ի հիմնական ծառայությունները

 

Կայքերի օպտիմիզացիա իրականացնելու գործընթացն ընդգրկում է բանալի բառերի հետազոտություն, տեխնիկական օպտիմիզացիա, կայքի (on-page) օպտիմիզացիա և ավելին։

 

  • On-Page օպտիմալացում․ SEO օպտիմալացման հիմնաքարը հենց On-Page օպտիմալացումն է, որը ներառում է մի շարք մասնագիտական գործողությունների իրականացում, օրինակ՝ վերնագրերի թեգերի, մետա նկարագրությունների, օպտիմալացումը՝ բանալի բառերի օգնությամբ։

 

  • Բանալի բառերի հետազոտություն և կիրառում․ Որոնողական համակարգերում տեսանելիությունը պահպանելու համար ամենակարևոր գործողություններից մեկը նաև տրամադրվող բովանդակության մեջ բանալի բառերի ընդգրկումն է։

 

  • Հղումների կառուցում (Link Building)․ Ինչպես արդեն գիտենք, որոնողական համակարգերը մեծ ուշադրություն են դարձնում յուրաքանչյուր հղման որակին։ Սա նշանակում է, որ հետադարձ հղումներ կառուցելիս անհրաժեշտ է օգտագործել միայն որակյալ և ճշմարիտ աղբյուրներ։

 

  • Մոբայլ օպտիմալացում․ Կարևոր է նաև վեբ կայքի օպտիմալացումը մոբայլ տարբերակների համար, քանզի որոնողական համակարգերը նաև հաշվի են առնում վեբ կայքի ճկունության մակարդակը՝ այն զանազան գադջեթներով օգտագործելիս։

 

SEO-ի միտքը

 

Որակյալ օպտիմալացման նպատակը՝ օգտատերերին արագ և պարզ տարբերակով անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելն է։ Այս իսկ միտումով էլ, անհրաժեշտ է հաշվի առնել SEO օպտիմալացման բոլոր նրբությունները։

 

SEO ծառայություններ Հայաստանում և արտերկրում.

 

Ինչպես արդեն գիտենք, SEO ծառայությունները ներառում են մի շարք մասնագիտացված գործողությունների համախմբում և կիրառում, որոնք ուղղված են ձեր կայքը՝ այդ թվում նաև բրենդն առաջխաղացնելու և ճանաչելիությունը բարձրացնելու համար։

 

Այսպիսով, մասնագիտացված օգնության համար դիմեք մեզ, որտեղ յուրաքանչյուր SEO մասնագետ կկիրառի ամենալավ հմտությունները՝ ձեր բիզնեսը նոր վերելքների հասցնելու համար։

 

22 May 2025

Կիսվել

Վերջին նորություններ

Image

Business YereFun նեթվորքինգ միջոցառում

22 May 2025

Image

Ինչպես կառուցել արդյունավետ ASO ռազմավարություն. քայլ առ քայլ ուղեցույց

22 May 2025

Image

CRM: Հաճախորդների հետ հարաբերությունների բարելավում երկարաժամկետ հաջողության համար

22 May 2025

Տեսնել Ավելին

THINK DIGITAL

BE REAL

Logo
Ծառայություններ
Ավտոմատացում
Թվային Մարքեթինգ
Ավանդական Մարքեթինգ
Ծրագրավորում
Ընկերություն
Պորտֆել
Մեր Մասին
Բլոգ
Կապ մեզ հետ

Կապ

Խանջյան 13/2 Երևան, Հայաստան

Կապ մեզ հետ

Բոլոր իրավունքները պաշտպանված են

Գլխավոր
  • Ավտոմատացում
  • Թվային Մարքեթինգ
  • Ավանդական Մարքեթինգ
  • Ծրագրավորում
Մեր Մասին
Բլոգ
Պորտֆոլիո
Կապ
FAQ