Ինչպես կառուցել արդյունավետ ASO ռազմավարություն. քայլ առ քայլ ուղեցույց

Այսօր սմարթֆոնը գրեթե բոլորիս առօրյայի անբաժան մասն է։ Սմարթֆոնով մենք աշխատում ենք, դիտում ֆիլմեր, անծանոթ վայրերում օգտվում քարտեզից, ստանում գեղեցիկ նկարներ, դե, իհարկե՝ հաղորդակցվում։ Նկատեցիք, չէ՞, ի սկզբանե մեկ գործողություն կատարող գաջեթը հասցրել է դառնալ այն ամենը, ինչ պետք է ավելի հարմարավետ կյանք ունենալու համար, իսկ հաղորդակցությունը դրա հիմնական, բայց ոչ ամենակարևոր գործառություններից է։ Այսպիսով, ի՞նչ է ենթադրում ASO ռազմավարություն հասկացությունը և ինչո՞ւ են բազում բիզնեսներ կենտրոնանում հենց դրա վրա։
ASO-ն բիզնեսների համար
Բազում ժամանակակից բիզնեսներ կիրառում են ինտերնետ մարքեթինգ, բարձրակարգ SEO ծառայություններ՝ որոնողական համակարգերում ու համացանցում մշտապես բարձր դիրքեր ունենալու ու տեսանելի լինելու համար։ Դե, հիմա եկեք պատկերացնենք նույն գործողությունները՝ պարզապես Google Play և Apple-ի App Store հավելվածների հարթակների համար։
Այո, հավելվածների հարթակներում այս կամ այն հավելվածը հեշտությամբ գտնելու համար կիրառվում են մասնագիտացված ASO ռազմավարություններ, որոնք էլ բիզնեսներին պահում են մշտապես տեսանելի դիրքերում։ Դե, իսկ այս ռազմավարությունները պարբերաբար փոփոխվում ու թարմացվում են՝ ներգրավելով ժամանակակից շուկայի պահանջներն ու թրենդները։
ASO ռազմավարությունները. Բանալի բառեր
Ամենաառաջին և կարևոր քայլը, որ դեռ շարունակում է մնալ կատարյալ ASO ռազմավարությունների հիմքում, դա բանալի բառերի մանրակրկիտ ուսումնասիրությունն է։ Պատահական չէ, որ ASO-ն սկսվում է հենց բանալի բառերի ուսումնասիրությունից, չէ՞ որ, հենց այսպես էլ մասնագետները ստանում են այն բառերի ցանկը, որոնք պետք է ներառեն հետագա գործողություններում։
Սրանք այն պարզ բառերն ու տերմիններն են, որոնք օգտատերերն օգտագործում են App Store-ում (iOS) և Google Play Store-ում (Android) հավելվածների խանութներում այս կամ այն հավելվածը փնտրելիս։ Ի տարբերություն վեբ SEO-ի, ASO-ի բանալի բառերն ավելի կարճ են և գործնական, քանի որ բջջային օգտատերերի վարքագծգին բնորոշ է արագությունն ու պարզությունը։
Վերնագիր, ենթավերնագիր, նկարագրություն
Նորարարական թրենդների հետ, եկեք չմոռանանք ASO-ի հիմք հանդիսացող վերնագրերը, ենթավերնագրերը և նկարագրությունները։ Այս երեք հիմնական օղակները ստեղծելիս, ASO մասնագետները խստորեն հետևում են մի քանի կանոնների։ Օրինակ՝ վերնագրերը ստեղծելիս, պետք է պահպանել նիշերի հատուկ քանակ, iOS-ի համար՝ 30 նիշ, իսկ Google Play-ի համար՝ 30 նիշ։ Հավելվածի վերնագիրը պետք է ունենա հիմնական բանալի բառերը և բրենդի ուղղվածությունը։
Ենթավերնագիրը (iOS) կամ Կարճ նկարագրությունը (Google Play) պետք է ընդգծի հավելվածի հիմնական առավելությունը՝ օգտագործելով երկրորդային բանալի բառեր։
Իսկ հավելվածի նկարագրությունը պետք է լինի հստակ և բնական կերպով նկարագրի պրոդուկտը՝ օգտագործելով կարևոր բանալի բառերը։ Երբեմն, ավելի ընթեռնելի նկարագրություն ստեղծելու համար, մասնագետներն օգտվում են կետային ցուցակներից (bullet points), որտեղ՝
- Օգտագործում են կարևոր բանալի բառերը
- Ստեղծում հստակ վերնագրեր, ենթավերնագրեր ու նկարագրություններ
- Եվ ավելի ընթեռնելի բովանդակություն
Ահա այսպես էլ, նրանք բովանդակության մեջ ընդգրկում են կետային ցուցակներ և ավելի հեշտ են նկարագրում հավելվածի գործառությունը, օգտվողի համար նախատեսված առավելություններն ու հարմարությունները, և ընդգրկում գործողության կոչեր (Call-to-Actions - CTAs)։
Վարկանիշներ և օգտատերերի ներգրավվածություն
Արդյունավետ ASO ծառայություն տրամադրելիս, մասնագետները շարունակում են բարձր գնահատել հավելվածի վարկանիշները և օգտատերերի ներգրավվածությունը։ Որևէ հավելվածից օգտվելիս, նկատած կլինեք այն փոքրիկ պատուհանը, որը հարցնում է ձեր կարծիքը տվյալ պրոդուկտի վերաբերյալ, ինչի միջոցով էլ կարող եք արտահայտել ձեր գոհունակությունը կամ դժգոհությունը։ Ահա այսպես էլ, բարձրանում է հավելվածի վարկանիշը և օգտատիրոջ ներգրավվածությունը։
Կարևոր է արագ արձագանքել օգտատերերի թողած մեկնաբանություններին, հատկապես՝ բացասական արձագանքներին, քանի որ այսպես բիզնեսը ցույց է տալիս իր ակտիվ ներգրավվածությունը հաճախորդակենտրոն սպասարկման մեջ։
A/B Թեստավորում և վերլուծություն
Արդյունավետ ASO ռազմավարության հիմնական շարժիչ ուժերից շարունակում է մնալ ակտիվ և շարունակական թեստավորումը։
- A/B Թեստավորում - Կիրառվում են A/B թեստավորման գործիքներ, ինչպիսիք են Google Play Experiments-ը և երրորդ կողմի հարթակները (օրինակ՝ SplitMetrics)՝ փորձարկելու համար հավելվածի icon-ը, սքրինշոթերը և նկարագրությունը։
- Վերլուծություն և հիմնական ցուցանիշներ - Վերլուծական գործիքների միջոցով (օրինակ՝ App Annie, Adjust) ուսումնասիրվում են հիմնական արդյունավետության ցուցանիշները (KPIs)՝ գնահատելու հավելվածի աճն ու օգտատերերի ներգրավվածությունը։
Վերլուծությունների ընթացքում պարբերաբար ուսումնասիրվում են բանալի բառերի վարկանիշները, քլիքերի ցուցանիշները (Click-Through Rate – CTR), փոխակերպման ցուցանիշները (Conversion Rate – CVR), հավելվածի ջնջման մակարդակը, թե քանի օգտատեր է շարունակում օգտվել հավելվածից, իսկ քանիսն է այն ջնջում սմարթֆոնից։
ASO ռազմավարությունները խրախուսում են պարբերաբար վերլուծել այս ցուցանիշները և փոփոխությունների դեպքում հարմարեցնել հավելվածը նոր ցուցանիշներին։
Դե, իսկ մասնագիտացված ASO ծառայություններ ստանալու և Ձեր բիզնեսի տեսանելիությունը բարձրացնելու համար կարող եք դիմել Targeting Agency-ին, որն արդեն տարիներ շարունակ օգնում է բիզնեսներին նոր դիրքեր գրավել թվային հարթակներում և իրական շուկայում։
14 Apr 2025
Կիսվել