Մարքեթինգի թրենդները
.jpg)
Փոփոխությունները շատ արագ վերածվում են ժամանակակից թրենդների։ Իսկ թվային հարթակներում ցանկացած փոփոխություն էլ ավելի արագ է զարգանում և կարող է փոխել մեր ռազմավարությունների ու առօրյա գործողությունների հիմքը։ Այսպիսով, մարքեթինգի ծառայություններ տրամադրելիս, ո՞ր թրենդները կարող ենք համարել ժամանակակից և ինչպե՞ս ընդգրկել դրանք մեր մարքեթինգային ռազմավարություններում։
1․ Սոցիալական հարթակների թրենդները
Սոցիալական հարթակների օգտատերերն ամենանվիրվածներն են, ովքեր օրական միջինում 2,5 ժամ անցկացնում են տարբեր հարթակներում։ Ըստ որոշ տեղեկատվական աղբյուրների, սա նրանց արթուն ժամանակի մոտ 14%-ն է։
Սոցիալական հարթակների օգտատերերը գրեթե միշտ հայտնվում են տարբեր մարքեթոլոգների ուշադրության կենտրոնում, և շատ բրենդներ հենց այսպես են կապ հաստատում տարբեր սոցիալական խմբերի հետ՝ կիրառելով ավելի անհատականացված մարքեթինգ։
Այս տարի, մարքեթինգային տարածված թրենդներից մեկն է աշխատակիցների ներգրավվածությունը։ Տարբեր ընկերություններ օգտագործում են աշխատակիցների ձայնը որպես բրենդի ձայն և ավելի բարձրացնում բրենդի ներկայությունը։ Օրինակ՝ LinkedIn-ում B2B համագործակցություններ ձեռք բերելու համար ընկերությունները հարթակում հրապարակում են տարբեր բաժինների աշխատակիցների կողմից ստեղծած կոնտենտ։ Այսպես էլ ընդգծում են տվյալ ոլորտում մասնագետի ներկայությունը և նրա որակյալ աշխատանքը։ Արդյունքում, բրենդը ձեռք է բերում վստահություն և լիդերի ավելի բարձր քանակ։
2․ Արհեստական բանականությունը և թվային մարքեթինգի թրենդները
Արհեստական բանականությունը շատ արագ դարձավ թվային և արդյունավետ մարքեթինգ ստեղծող գործիքներից մեկը։ Բացի առօրյա տեքստեր և պատկերներ գեներացնելուց, շատ ընկերություններ այն օգտագործում են հաճախորդների հետ հարաբերությունները կառավարելու համար (CRM)։
Մարքեթինգային նորություններով կիսվող Marketing Week-ն այս տարի անցկացրել է փոքրիկ հետազոտություն, ըստ որի պարզել է, որ մարքեթոլոգների 54%-ն այսօր օգտագործում է արհեստական բանականություն, ինչը զգալի աճ է համեմատած 2024-ի, երբ արհեստական բանականություն օգտագործողները 37%-ն էին։
Նման ցուցանիշների աճի հետ, աճել են նաև ԱԲ գործիքները, կատարելագործվել են արդեն իսկ կիրառվողները և շատ բրենդների օգնում են բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։ Օրինակ, ԱԲ-ի միջոցով բրենդներն իրականացնում են հաճախորդների սեգմենտավորում և ավելի հեշտ թիրախավորում անհրաժեշտ լսարանը՝ գովազդային մարքեթինգ տրամադրելիս։ Որոշ ընկերություններ էլ օգտագործում են ԱԲ ալգորիթմները՝ իրական ժամանակում ապրանքների արժեքներն ավելի պարզ և արագ կերպով փոխելու համար։ Սա հիմնված է պահանջարկի, մրցակցության ու հաճախորդի վարքագծի փոփոխություններով։
Հարկ է նշել, որ ԱԲ-ի ճիշտ օգտագործումը պահանջում է որոշակի ժամանակ։ Ճիշտ է, այն հասանելի է և կարող է լիովին օգտագործվել, այնուամենայնիվ կարևոր է սովորել ԱԲ-ի գործիքներն ու հնարավորությունները։ Այս կերպ կխնայեք ինչպես ժամանակ, այնպես էլ միջոցներ։
3․ Թվային մարքեթինգ և աշխատանքային հմտություններ
Ոլորտի մասնագետների հմտությունները շարունակաբար զարգանում են և հարմարվում տվյալ ժամանակաշրջանի պահանջներին։ Ահա այսպես էլ բարձրանում է բրենդի ճանաչելիությունը և խթանվում են վաճառքները։ Այսպես ասած, մարքեթինգը պատասխանատու է բիզնեսի աճի համար, և մարքեթոլոգների համար անչափ կարևոր է ճանաչել մարքեթինգը, նոր թրենդներն ու հնարավոր բոլոր գործիքները, որոնք կարող են օգտագործել ավելի լավ արդյունքների հասնելու համար։
Սա նաև ենթադրում է հասկանալը բիզնեսի ֆինանսական կողմերը և դրանց գրագետ ներդրումը մարքեթինգային բոլոր ռազմավարություններում։ Չէ՞ որ, բիզնեսի ֆինանսական կարգավիճակն ուղիղ կապ ունի մարքեթինգային ռազմավարությունների իրագործման հետ։
4․ Առաջխաղացում մարքեթինգ և ժամանակակից որոնումներ
Կար ժամանակ, երբ մարդիկ ինչ-որ տեղեկություն կամ իր որոնելիս գրեթե միշտ օգտագործում էին Google, Yandex, Yahoo և այլ որոնողական համակարգերը։ Բայց, մեր օրերում որոնումները նաև տարածվել են սոցիալական հարթակներում՝ մասնավորապես Tik-Tok-ում, Instagram-ում և YouTube-ում՝ արագ, այլ օգտատերերի կողմից փորձված ու իրական տեղեկատվություն ստանալու համար։
Որոնումներ նաև իրականացվում են արհեստական բանականության միջոցով՝ խոսակցական որոնումների տեսքով։ Օրինակ, եթե Google-ին հարցնենք «Ի՞նչ ժամանցի կենտրոն կարող եմ այցելել երեխաներիս և շանս հետ», ապա այն կբաժանի մեր հարցը մի քանի մասերի (ժամանցի վայր, երեխաներ, ընտանի կենդանիներ) և կտա մեզ մի քանի պատասխան։ Այս դեպքում պետք է շարունակենք որոնումները և ընտրենք ամենահարմարը։ Իսկ եթե նույն հարցը տանք ԱԲ-ին, ապա կստանանք մանրամասն հետազոտված պատասխան, որտեղ ներկայացված են երեխաների և ընտանի կենդանիների համար հարմարավետ ժամանցի վայրեր։
Այպիսով, բիզնեսը նաև անհրաժեշտ է օպտիմալացնել համապատասխան ԱԲ-ի ալգորիթմներին, որպեսզի ներգրավվեն ավելի շատ լիդեր։
5․ Կոնտենտ մարքեթինգի թրենդները
Բովանդակությունը մեր գործունեության ամենակարևոր մասերից է։ Այն օգնում է հաղորդակցվել թիրախային լսարանի հետ, բարձրաձայնել մեր պատմությունը և գրավել մեր տեղը հավատարիմ լսարանների շրջանակում։
Բովանդակություն ստեղծելը հեշտ է, դժվարը՝ գերազանց բովանդակություն ստեղծելն է, որը կապ կհաստատի մեր լսարանի հետ։
Երբեմն ստեղծած բովանդակությունը չի ստանում սպասված արդյունքները։ Սա սովորաբար նշանակում է, որ բարձր ցուցանիշներով նյութերը կորցրել են իրենց արդիականությունը և որոնման արդյունքներում այլևս չեն գրավում ուշադրություն։
Որպես լուծում, շատերս ստեղծում ենք նոր բովանդակություն՝ ուշադրությունը վերականգնելու համար։ Բայց, կարող ենք նաև “վերակենդանացնել” մեր հին և լավ ցուցանիշների պոտենցիալ ունեցող բովանդակությունը։ Ըստ գործարար Նիլ Պատելի հետազոտության, հին բովանդակության թարմացումը կարող է բարձրացնել թրաֆիքը մինչև 106%-ով։ Այսպիսով, նոր բովանդակություն ստեղծելիս, կարող ենք նաև կենտրոնանալ մեր հին բովանդակությունների վրա, ներկայացնել դրանք ավելի թարմ ցուցանիշներով և ընգծել դրանց նոր առավելությունները։
Դե, իսկ որակյալ մարքեթինգային ռազմավարությունները մշտապես թրենդային են՝ անկախ թրենդների փոփոխություններից։
14 Apr 2025
Կիսվել