Ինչպես ստեղծել հաջող PPC արշավ
.png)
Թվային մարքեթինգում այսօր լուրջ մրցակցություն է ընթանում հաճախորդի ուշադրությունը գրավելու համար։
Սկսած ստարտափերից մինչև արդեն իսկ կայացած բիզնեսներ՝ բավականին ժամանակ են հատկացնում ավելի քիչ գումարով ավելի շատ լիդեր ձեռք բերելու վրա։ Եվ ահա, այս հարցի լավագույն լուծումներից է PPC ծառայություններ ներգրավելը։ Սրանք գովազդային արշավներ են, որոնց միջոցով կարող ենք գովազդային բյուջեն ծախսել հնարավորինս նպատակային։ Այսպիսով, ահա մի քանի կարևոր գործոն, որոնք անպայման պետք է կիրառել՝ PPC գովազդային արշավներ մշակելիս։
Ռեմարքեթինգ
Բարձր Bounce Rate-ը գովազդային արշավներում սովորական երևույթ է։ Ձեր կայքի լենդինգ էջեր այցելողներն արդեն իսկ գտնվում են հաճախորդ դառնալու տարբեր փուլերում, և գործողության կոչը (CTA) երբեմն կարող է արդյունավետ չլինել այն օգտատերերի համար, ովքեր դեռ ուսումնասիրում են տարբեր առաջարկներ։
Կորուստները մասնակիորեն փոխհատուցելու համար կարելի է օգտագործել լրացուցիչ առաջարկներ և ավելի ճկուն մոտեցում հաճախորդների հետ փոխգործակցության համար։ Օրինակ, եթե օգտատերը դեռ պատրաստ չէ փորձարկել Ձեր ապրանքը կամ ծառայությունը, ապա նպատակահարմար է նրան տրամադրել ավելի շատ տեղեկատվություն՝ որոշում կայացնելու գործընթացն ավելի պարզեցնելու համար։
Իհարկե, արդյունավետությունը կախված է լսարանից։ Այդ պատճառով PPC մարքեթինգ ներգրավելիս, կարևոր է հարմարեցնել և անհատականացնել գովազդը։
Ճշգրիտ թիրախավորում
Գոյություն ունեն գովազդի բազմաթիվ տեսակներ, որոնցից շատերի դեպքում Ձեր գովազդը ցուցադրվում է լայն լսարանի, այն հույսով, որ մարդիկ կհետաքրքրվեն և կօգտվեն Ձեր առաջարկից։ PPC գովազդային արշավները կենտրոնանում են հնարավորինս նեղ լսարանի վրա՝ հիմք ընդունելով ձեր ոլորտի բանալի բառերը, դեմոգրաֆիկան և այլն։ Այս կերպ, Ձեր գովազդը ցուցադրվում է միայն այն անձանց, ովքեր իսկապես կարող են հետաքրքրվել տվյալ գովազդով և օգտվել առաջարկից։ Խոսքն այն անձանց մասին է, ովքեր որոնման դաշտում մուտքագրել են համապատասխան բանալի բառերը։
Բյուջեի վերահսկում
Ի տարբերություն ավանդական գովազդի, որտեղ վճարումը “ֆիքսված” գումար է, PPC օպտիմալացում իրականացնելիս, Դուք վճարում եք միայն այն դեպքում, երբ օգտատերը փոխազդում է Ձեր գովազդի հետ՝ սեղմելով դրա ակտիվ հղման վրա։ Այսինքն, Ձեր ներդրումներն ուղղված են կոնկրետ արդյունքներ ստանալուն, ինչը մեծացնում է բյուջեի արդյունավետությունը և նպաստում ավելի նպատակային մարքեթինգային ռազմավարության կառուցմանը։
Հստակ անալիտիկա և լիարժեք վերահսկողություն
PPC գովազդի միջոցով կարող եք վերլուծել Ձեր գովազդային արշավի արդյունքները և ստանալ մանրամասն հաշվետվություններ։ Այս կերպ կարող եք հետևել ոչ միայն սեղմումների և կոնվերսիաների թվին, այլև պարզել, թե որոնք են ամենաարդյունավետ բանալի բառերը։ Արդյունքում ավելի արագ կարող եք անհատականացնել ձեր գովազդը և առավել արդյունավետ օգտագործել ձեր գովազդային բյուջեն։
Գովազդի ընդլայնումներ
Լավագույն արդյունքների համար կարևոր է, որ Ձեր գովազդը ցուցադրվի հնարավորինս շատ որոնման արդյունքների էջերում (SERP): Իսկ դրա համար, կարող եք ընդլայնել գովազդի հասանելիությունը։
Ուսումնասիրեք և փորձարկեք տարբեր գովազդային ընդլայնումներ՝ ամենաարդյունավետը գտնելու համար։ Օրինակ, Google-ի ընդլայնումները հնարավորություն են տալիս ավելացնել լրացուցիչ տեղեկություններ գովազդում, որպեսզի օգտատերերը կայացնեն ավելի տեղեկացված որոշումներ և բարձրանա սեղմումների թիվը։ Այս կերպ կարելի է բարձրացնել գովազդի սեղմումները մի քանի տոկոսով։
Ահա գովազդային ընդլայնումների մի քանի տարբերակներ․
- Լրացուցիչ հղումներ. Ձեր կայքի այլ էջերն առաջարկող հղումներ։
- Վիզուալ ազդանշաններ. Ապրանքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն, օրինակ՝ սահմանափակ քանակություն կամ անվճար առաքում։ Իսկ եթե առաջարկում եք օնլայն ծառայություններ, ապա կարող եք նշել համապատասխան մի քանի առավելություն, անվճար փորձաշրջան, 24/7 հասանելիություն և այլն։
- Բանալի նկարագրություններ. Այս կերպ կարող եք ընդգծել ձեր ապրանքի կամ ծառայության առանձնահատկությունը, որը կբարձրացնի սեղմելու հավանականությունը։
Որոշ դեպքերում կարող եք նաև շեշտադրել ձեր հասցեն։ Օրինակ, եթե տրամադրում եք մարքեթինգային ծառայություններ Երևանում, ապա կարող եք գրել «Մարքեթինգային ծառայություններ Երևանում», «Թվային մարքեթինգ Երևանում» կամ «Ինտերնետ մարքեթինգ Երևանում»։
Գովազդային այլ հմտությունների կիրառում
PPC գովազդներն է՛լ ավելի արդյունավետ են գովազդային այլ մեթոդների հետ համատեղելիս։ Օրինակ, Ձեր գովազդային արշավը կարող եք նաև տարածել սոցիալական հարթակներում, ինչպես նաև որոնման հարթակներում՝ SEO ռազմավարությունների միջոցով։ Այս դեպքում սեղմումների քանակը հնարավորություն ունի աճելու, քանի որ որոնողներն արդեն իսկ ծանոթ են ձեր արշավին՝ սոցիալական հարթակներից։
Որոշ դեպքերում, ոլորտի մասնագետները PPC-ն նաև դիտարկում են ակտիվ գովազդային ծախս, քանի որ այն կարևոր գործիք է՝ ճիշտ ձեռքերում։
Ովքե՞ր կարող են օգտվել PPC գովազդային արշավներից
PPC գովազդային արշավն ավելի հաջող դարձնելու համար կարևոր է հասկանալ, թե ովքեր կարող են օգտվել տվյալ գործիքից։ Ահա մի քանի տարբերակներ․
- Բարձր մրցակցային ոլորտներ. PPC արշավների միջոցով կարելի է առանձնանալ մրցակիցներից։
- B2B ընկերություններ. PPC-ն թույլ է տալիս գովազդն ուղղել կոնկրետ ոլորտների կամ հաստիքների վրա, ինչը հատկապես արժեքավոր է երկարաժամկետ վաճառքներ իրականացնող ընկերությունների համար։
- Ստարտափեր և նոր արտադրանքներ. Օգնում է արագ բարձրացնել բրենդի ճանաչելիությունը և փորձարկել պահանջարկը։
PPC-ն խիստ ճկուն և ուժեղ գործիք է, որը կիրառել կարելի է ամենատարբեր արշավների համար։ Եթե ցանկանում եք այն ընդգրկել ձեր գալիք արշավներում, ապա թույլ տվեք Targeting-ի թիմին օգնել ձեզ այդ հարցում։
27 Apr 2025
Կիսվել