Բժշկական մարքեթինգ
.png)
Բժշկական մարքեթինգ
Ժամանակակից առողջապահությունում բժշկական մարքեթինգն ունի իր ուրույն դերը և նպաստում է ոչ միայն բժշկական ծառայությունների ճանաչելիության բարձրացմանը, այլ նաև օգնում է անհատներին կատարել տեղեկացված ու վստահելի ընտրություն։
Մասնագիտացված մարքեթինգային ընկերության հետ՝ կարող եք բարձրացնել Ձեր հաստատության ճանաչելիությունն ու ընդհլայնել հնարավորությունները։Ժամանակակից առողջապահությունում բժշկական մարքեթինգն ունի իր ուրույն դերը և նպաստում է ոչ միայն բժշկական ծառայությունների ճանաչելիության բարձրացմանը, այլ նաև օգնում է անհատներին կատարել տեղեկացված ու վստահելի ընտրություն։
Բժշկական մարքեթինգ և մասնագիտացված մոտեցում
Բժշկությունում ամենակարևոր գործոններից են բուժառուի վստահությունը տվյալ հաստատության հանդեպ և նրա տեղեկացվածության մակարդակը՝ հաստատությունում գործող ծառայությունների և բուժում ստանալու իրատեսական արդյունքների մասին։ Այս դեպքում, վստահության առաջին ու ամենակարևոր չափանիշը հենց թափանցիկ գործունեությունն է, այսինքն՝ բուժառուին առավելագույնս ճշգրիտ և վստահելի տեղեկատվության տրամադրումը։
Բժշկական մարքեթինգը Հայաստանում
Մեր օրերում հայկական բազում բժշկական հաստատություններ հաջողել են վայելել բուժառուների վստահությունն ու գոհունակությունը։ Սա պայմանավորված է ճշգրիտ տեղեկատվության տարածմամբ, բարձրորակ սպասարկմամբ և բժշկի ու բուժառուի միջև իրատեսական արդյունքների վերաբերյալ թափանցիկ հաղորդակցությամբ։ Այս ամենը նաև կարող ենք դիտարկել որպես լավ մշակված մարքեթինգային ռազմավարություն, որի հիմքը մարքեթոլոգների լայնաշերտ հետազոտություններն են։
Նախքան բուն ռազմավարությանն անցնելը, մարքեթոլոգներն անցկացնում են բժշկական շուկայի հետազոտություն․ ծանոթանում են շուկայի դինամիկային, բուժառուների կարիքներին ու նախընտրություններին։ Իսկ հետո՝ կուտակած տեղեկատվությունը ներդնում թիրախավորված և թափանցիկ մարքեթինգային ռազմավարություն մշակելու մեջ։
Բժշկական մարքեթինգը Targeting-ում
Targeting-ն արդեն տարիներ շարունակ իր հաճախորդներին տրամադրում է մարքեթինգային լայն ծառայություններ, այդ թվում նաև՝ բժշկության ոլորտում։ Բժշկական մարքեթինգի ռազմավարություն մշակելիս ընկերությունը հաշվի է առնում ոլորտի բոլոր էթիկական նորմերը և առաջնահերթային կարևորություն տալիս բուժառուի բարձրորակ սպասարկմանը։ Սա ապահովելու համար, ընկերությունը սերտորեն համագործակցում է իր հաճախորդ կլինիկայի կամ բժշկական այլ կազմակերպության ներկայացուցչի հետ՝ մշակելու համար գործող և ազնիվ մարքեթինգային ռազմավարություն։ Ահա մի քանի մարքեթինգային ծառայություններ, որոնք ընկերությունը նաև կիրառում է բժշկական մարքեթինգում։
SEO մարքեթինգ
Սա որոնողական համակարգերում կայքի առաջխաղացումն է և թույլ է տալիս բարձրացնել բրենդի, այս դեպքում՝ բժշկական հաստատության, տեսանելիությունը։ Արդյունքում բարձրանում է կայքի այցելությունների մակարդակը և նպաստում բրենդի ճանաչելիությանը։ Ահա SEO-ի մի քանի կարևոր կետեր, որոնք օգտակար են նաև բժշկական մարքեթինգում․
Բանալի բառերի առանձնացում
Targeting-ի SEO մասնագետները կատարում են բանալի բառերի հետազոտություն և առանձնացնում ամենաշատ գործածություն ունեցող բառերը։ Այնուհետև օգտագործում դրանք կայքն օպտիմիզացնելիս և բլոգ ստեղծելիս։
On-Site SEO
Կայքի քոնթենթը, կառուցվածքն ու մետա դատաները։ Կարևոր ընթացակարգերից են բարձրորակ քոնթենթի պատրաստումը և Local SEO-ն։
- Բարձրորակ քոնթենթի պատրաստման ընթացքում ընկերությունը հաշվի է առնում դրա ճշգրտությանը և որոնումների հետ համապատասխանությունը։
- Local SEO-ի դեպքում ընկերությունը հետևում է, որ կայքի բոլոր էջերն ունենան բժշկական հաստատության անվանումը, հասցեն և հեռախոսահամարը։ Սրանք հաստատության անձնական տվյալներն են և որոնողական համակարգերում հաստատում են կայքի վավերականությունը։
Off-Site SEO
Ազդեցիկ առցանց ներկայություն ապահովելու համար նաև կարևոր է Off-Site SEO-ն։ Որպես հետադարձ հղումներ՝ Targeting-ն օգտագործում է վստահելի կայքեր, որոնք նպաստում են որոնողական համակարգերում բժշկական հաստատության կայքի դիրքերի բարձրացմանը։
Տեխնիկական SEO
Տեխնիկական SEO-ն ներառում է կայքի տեխնիկական աշխատանքի բարելավումը և շարունակական հետևումը։ Օրինակ՝ կայքի արագությունը, սմարթֆոնով օգտագործելու հարմարավետությունը, և բոլոր այն հատկանիշները, որոնք կարող են բարձրացնել այցելուի գոհունակությունը։
Այսպիսով, SEO-ի միջոցով բժշկական հաստատությունները կարող են բուժառուներին տեղեկացված պահել ամենատարբեր բժշկական ծառայությունների, փաթեթների և այլ արշավների մասին։ Իսկ բուժառուները կարող են ավելի հեշտ գտնել անհրաժեշտ բժշկական ծառայությունը՝ առանց վատնելու թանկարժեք ժամանակ։
SMM մարքեթինգ
Սոցիալական հարթակներում էջերի ստեղծումը և դրանց առաջխաղացումը՝ որակյալ քոնթենթի և այլ արշավների միջոցով։
SMM մարքեթինգը լիդերի ներգրավման ևս մեկ արդյունավետ եղանակ է և ոչ միայն նպաստում է բժշկական հաստատության առաջխաղացմանը այլ նաև թույլ է տալիս կիսվել կարճ՝ սակայն բովանդակալից տեղեկատվությամբ։
Սոց․ ցանցերում առաջխաղացում և բրենդի ճանաչելիություն գրանցելու համար Targeting-ն առաջնորդվում է նախապես մշակված հատուկ ռազմավարությամբ, որը նաև ընդունելի է բժշկական էթիկայի կողմից։
Համագործակցելով բժշկական հաստատության հետ, Targeting-ը ստեղծում է բարձրորակ վիզուալ և տեքստային բովանդակություն՝ համապատասխանելու համար թիրախային լսարանի հետաքրքրություններին և բժշկական էթիկայի նորմերին։ Այնուհետև վերջնական արդյունքն օգտագործում ինչպես հրապարակումների, այնպես էլ մարքեթինգային արշավների և գովազդների համար։
Այսպիսով, SMM-ի միջոցով Targeting-ը շարունակական հաղորդակցության հիմք է դնում բուժառուի և բժշկական հաստատության միջև և ապահովում մշտապես թարմ ու վստահելի տեղեկատվություն՝ հիմնված թիրախային լսարանի հետաքրքրությունների վրա։
Բժշկական մարքեթինգի իրավական կողմերը
Կլինիկաների և այլ բժշկական հաստատությունների համար կենսական դեր ունի ազնիվ հեղինակությունը, քանի որ խոսքը վերաբերում է հենց անձի առողջությանն ու կյանքի որակին։ Ապատեղեկատվություն տարածելու կամ առկա ծառայությունները «ճոխ» ներկայացնելու դեպքում հաճախորդը կարող է թերահավատորեն մոտենալ տվյալ հաստատությանը, կորցնել վստահությունը և առհասարակ չօգտվել առաջարկվող ծառայություններից։ Իսկ օգտվելու դեպքում կարող է բախվել խոստացված ակնկալիքների փլուզմանը և նույնիսկ հարուցել քրեական գործ։
Այսպիսով, գործում են խիստ կանոնակարգեր, մասնավորապես՝ դեղորայքի, բժշկական սարքերի և բժշկական ծառայությունների մարքեթինգ իրականացնելու վերաբերյալ։ Յուրաքանչյուր մարքեթինգային արշավ պետք է համապատասխանի սահմանված կանոնակարգերին և կլինիկայի կամ այլ բժշկական հաստատության վերաբերյալ իրականությանը։
Ամփոփում
Բժշկական ոլորտում մարքեթինգի կիրառումն օգնում է ստեղծել և ամրապնդել բուժառուների և բժշկական հաստատությունների միջև վստահելի ու թափանցիկ համագործակցությունը։
Հայաստանում բժշկական մարքեթինգն արդեն իսկ զարգացել է և կիրառվում է բազում բժշկական հաստատությունների կողմից, ինչի արդյունքում կերտվում են ավելի դրական, թափանցիկ և վստահելի բուժման ընթացակարգեր։ Այսպիսով, եթե Դուք ներկայացնում եք բժշկական հաստատություն Հայաստանում կամ նույնիսկ արտերկրում, ապա համագործակցելով
31 Jan 2025
Կիսվել