Logo
Մեր ՄասինՄեր Մասին
ԲլոգԲլոգ
ՊորտֆոլիոՊորտֆոլիո
ԿապԿապ
FAQFAQ
Կապ մեզ հետ

LINKEDIN LOCAL YEREVAN: ԲԻԶՆԵՍ ՆԵԹՎՈՐՔԻՆԳ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Image

Նեթվորքինգի և սոցիալական զարգացման գաղափարով Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենալու Linkedin Local բզինես նեթվորքինգ միջոցառումը։

 

 

 Նման ֆորմատի միջոցառում տարածաշրջանում իրականացվում է առաջին անգամ։ Այն միտված է Հայաստանի բիզնես միջավայրում արդյունավետ նեթվորքինգի զարգացմանը, որտեղ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա հանդիպել և կիսվել գաղափարներով ոլորտի լավագույնների հետ։ Ինչպես նաև ստեղծել կապեր՝ նորը սովորելու, ոգեշնչելու և ոգեշնչվելու։

 

Մեր թիմը կազմակերպել է LiknedIn Local Glendale միջոցառումը Միացյալ նահանգներում, կուտակել համապատասխան հմտություններ և այժմ պատրաստ է ձեռք բերած միջազգային փորձը ներդնել Հայաստանում։

 

Ապրիլի 6-ին Հայաստանում բիզնես ոլորտի ներկայացուցիչները կարող են դառնալ արտասահմանյան լավագույն փորձից վերցված նեթվորքինգի կիրառման մի մասնիկը։ Այսպիսով, Linkedin Local Yerevan-ը սահմանելու է նեթվորքինգի նոր նշաձող։

 

Այս միջոցառումը լինելու է ոչ ստանդարտ ֆորմատի։ Տեղի է ունենալու ALTEZZA by Armenian Helicopters ուղղաթիռների անգառում: Որտեղ ընդմիջումներին կվայելեք՝ DJ-ի ֆանտաստիկ երաժշտություն, կունենաք՝ գոլֆի workshop, կմասնակցեք՝ սոմելիեի մաստերքլասի, ականտես կլինեք՝

խոսնակների՝ ուղղաթիռներով ժամանման։ 

 

Linkedin Local Yerevan-ի ակնարկները

 

Միջոցառման գաղափարի հիմնաքարը հանդիսանում է Հայաստանում նեթվորքինգի նոր մոտեցման ներդրումը, որը կնպաստի տարբեր ոլորտներում հնարավորությունների ընդլայնմանը, և իհարկե, նոր կապերի ստեղծմանը։ Իսկ մշակված մոտեցումը ստեղծելու է կոմֆորտ զոնայից դուրս նեթվորքինգ, որը յուրահատուկ ծրագիր է, ինչի միջոցով մասնակիցները կստանան առավելագույն արդյունքներ։ 

 

Միջոցառման ընթացքում հանդես կգան ամենատարբեր ոլորտներում կայացած մասնագետներ, ովքեր կկիսվեն սեփական փորձով, ինչպես նաև իրադարձության շրջանակներում մասնակիցների հետ միասին՝ կքննարկեն նեթվորքինգի ճիշտ օգտագործման սկզբունքները։

 

 

Միջոցառման երկրորդ մասում լինելու է ուղղորդված  նեթվորքինգ՝ նպատակաուղղված իրական և արդյունքամետ կապերի զարգացմանը, որն էլ դուրս է գալու միջոցառման սահմաններից և կրելու է շարունակական բնույթ։

 

Linkedin Local Yerevan-ի շրջանակում տարբեր ոլորտների ձեռներեցներ, բիզնես սեփականատերեր և մասնագետներ հանդիպելու են նոր համագաղափարակիցների, ովքեր կարող են դառնալ պոտենցիալ հաճախորդներ, գործընկերներ կամ ներդրողներ։

 

Միջոցառումը կայանալու է ապրիլի 6-ին Altezza by Armenian Helicopters-ում։

 

27 Apr 2025

Կիսվել

Վերջին նորություններ

Image

GOOGLE BUSINESS PROFILE ԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՏԵՂԵԿԱՏՈՒ

27 Apr 2025

Image

CRM: Հաճախորդների հետ հարաբերությունների բարելավում երկարաժամկետ հաջողության համար

27 Apr 2025

Image

SEO-ն 2024 թվականին։ Ինչ է փոխվում և ինչ պետք է իմանաք

27 Apr 2025

Տեսնել Ավելին

THINK DIGITAL

BE REAL

Logo
Ծառայություններ
Ավտոմատացում
Թվային Մարքեթինգ
Ավանդական Մարքեթինգ
Ծրագրավորում
Ընկերություն
Պորտֆել
Մեր Մասին
Բլոգ
Կապ մեզ հետ

Կապ

Խանջյան 13/2 Երևան, Հայաստան

Կապ մեզ հետ

Բոլոր իրավունքները պաշտպանված են

Գլխավոր
  • Ավտոմատացում
  • Թվային Մարքեթինգ
  • Ավանդական Մարքեթինգ
  • Ծրագրավորում
Մեր Մասին
Բլոգ
Պորտֆոլիո
Կապ
FAQ