Թվային մարքեթինգի թրենդները շատ հաճախ են փոփոխվում և միշտ անհրաժեշտություն կա տեղեկացված լինելու նորամուծություններից: Ձեզ ենք ներկայացնում թվային մարքեթինգի 2019 թվականի 8 թրենդները:
1.Ֆեյսբուքը իր գագաթնակետին է
Ֆեյսբուքը շարունակում է մնալ առաջին սոցիալական հարթակը ԱՄՆ–ում, որտեղ օգտատերերի 41 %–ը 65 տարեկանից բարձր են: Այսպիսով նրանք, ովքեր թիրախավորում են ավագ սերնդի ներկայացուցիչներին, չեն կարող ունենալ ավելի լավ հարթակ:
2. Ինստագրամը թրենդային է երիտասարդների շրջանում
Ֆեյսբուքի գլխավոր սպառնալիքը այլևս վտանգավոր չէ, քանի որ ֆեյսբուքը գնել է Ինստագրամը:
Ինստագրամի օգտատերերի թիվն անցել է 1 միլիարդը, որը տպավորիչ ձեռքբերում է: Սա նշանակում է, որ այն ամենաարագ աճող սոցիալական մեդիա հարթակներից մեկն է, որտեղ իր օգտատերերի բազան հիմնված է երիտասարդների վրա՝ հատկապես 30–ից ցածր տարիքային կազմը:
Այստեղ Ֆեյսբուքը տուժում է, քանի որ ձեռք է բերել «տարեց մարդկանց» համար սոցիալական մեդիա հարթակի համբավ:
3. Չաթբոթի կիրառումը կավելանա
Չաթբոթերը մասնագիտացված ծրագրեր են, որոնք հաղորդակցվում են օգտատերերի հետ և օգնում նրանց իրենց նպատակներն իրականացնելիս:
Չաթբոթերը այժմ մեծապես օգտագործվում են Ֆեյսբուքում տասնյակ հազարավորների կողմից՝ տարբեր առաջադրանքների կատարման, օրինակ եղանակային պայմանների մասին տեղեկություն հաղորդելու համար:
2018–ին գրանցած նրանց արդյունավետությունը արդեն ցույց է տալիս նրանց օգտագործման նշանակալի աճը, և դա հնարավոր է շարունակի աճել 2019–ին թվային մարքեթինգի ոլորտում:
4. Վիդեոն պարտադիր է
Ամերիկայի բնակչության 73 %–ը օգտվում է Յութուբից: Դա նշանակում է, որ ամերիկացիների կեսից ավելին դիտում է վիդեոներ: Չնայած Յութուբը կարող է լինել ամենահայտնի հարթակը վիդեոներ տեղադրելու համար, դա չի նշանակում, որ չարժե վիդեոներ տեղադրել Ֆեյսբուքում կամ այլ սոցիալական մեդիա հարթակներում:
5. Live Video-ն կարևոր գործիք է
Վիդեոն արժեքավոր գործիք է, իսկ live video-ն թվային մարքեթինգի ամենաարագ ծագող աստղերից մեկն է:
Ազդեցիկ մարդու կողմից արված live միացումը շատ արդյունավետ է, որն այժմ համարվում է թվային մարքեթինգի թրենդերից մեկը:
6. Լավ բովանդակությունը կարևոր է
Քոնթենթ մարքեթինգը շարունակում է մնալ թվային մարքեթինգի էական բաղադրիչներից մեկը: Քոնթենթի որակը միշտ էական է, բայց այժմ ավելի կարևոր է, թե ովքեր են թիրախավորված հասցեատերերը:
7. Email-ը դառնում է ավելի անհատականացված
Email-ը շարունակում է մնալ հաղորդակցության գլխավոր աղբյուրը, քանի որ միլիարդավոր մարդիկ օգտագործում են այն անձնական, առևտրային, արդյունաբերական, իրավական, գիտական և ակադեմիական նպատակների համար:
Այժմ այն ավտոմատացման համակցություն է և կարևոր է անհատական մոտեցումը, որն email մարքեթինգը դարձնում է կարևոր 2019–ի համար:
8. Ձայնային հաղորդակցությունը աճում է
Siri, Google, Alexa–ի և այլ «խելացի» սարքերի բազմաքանակության շնորհիվ բանավոր փոխազդեցությունը սարքերով շարունակում է աճել, քանի որ խոսելը նախընտրելի հաղորդակցության ձև է:
Հետևեք մեր նորություններին և տեղեկացեք թվային մարքեթինգի աշխարհում կատարվող իրադարձություններին ու թրենդերին: