Logo
Մեր ՄասինՄեր Մասին
ԲլոգԲլոգ
ՊորտֆոլիոՊորտֆոլիո
ԿապԿապ
FAQFAQ
Կապ մեզ հետ

SEO Portfolio

Targeting Agency-ն Հայաստանում թվային մարքեթինգի ծառայություններ տրամադրող լավագույն ընկերություններից է և համագործակցում է տեղական ու արտասահմանյան շուկաների հետ: Ընկերությունը տրամադրում է բարձրակարգ SEO ծառայություններ, որոնք օգնում են բարձրացնել բիզնեսի կայքի դիրքերը, ձեռք բերել ավելի բարձր տեսանելիություն և ներգրավել իրական հաճախորդների։ 

Մի փոքր SEO-ի մասին

SEO (Search Engine Optimization) կամ որոնման համակարգերի օպտիմալացում․ սա հենց այն ծառայությունն է, որի միջոցով տարբեր բիզնեսներ կարողանում են որոնողական համակարգերում (օրինակ՝ Google, Yandex) գրավել ավելի բարձր դիրքեր։ 

Որակյալ SEO ծառայություններ ստանալու հիմնական նպատակն է բարձրացնել կայքի օրգանիկ (անվճար) այցելությունները, ինչին կարելի է հասնել մի քանի հիմնական գործընթացներով։ Այդ գործընթացների ցանկում են՝ տեխնիկական SEO, On-Page, Off-Page և բովանդակության օպտիմալացում։

On-Page SEO-ն ենթադրում է բովանդակության օպտիմալացումը, երբ անցկացվում են հետազոտություններ՝ կայքի meta tag-երը, վերնագրերը (headings) և նկարագրությունները մշակելու համար։ On-Page օպտիմալացման ժամանակ նաև մասնագետներն անդրադառնում են բովանդակության մշակմանը և տեղադրմանը։ SEO բովանդակությունը սովորաբար ներառում է տվյալ բիզնեսի ոլորտին համապատասխանող բլոգային հրապարակում՝ համալրված նախապես ուսումնասիրված բանալի բառերով։ Բանալի բառերն ընտրվում են ըստ օգտագործման հաճախականության և տվյալ ժամանակահատվածում դրանց արդիականության։ 

Off-Page SEO օպտիմալացման ժամանակ, մասնագետները ձեռք են բերում որակյալ արտաքին հղումներ (backlinks) ու կենտրոնանում կայքի հեղինակությունը բարձրացնելու վրա։ 

SEO օպտիմալացումից հետո, կայքն ավելի հեշտ է օգտագործել, այն տրամադրում է հեշտ նավարկվող, հասանելի ու արդի տեղեկատվություն, որը համապատասխանում է որոնողի սպասելիքներին։ Ահա այսպես կայքն աստիճանաբար բարձրանում է որոնողական համակարգերում, ձեռք է բերում լավ դիրքեր ու բերում ավելի շատ թրաֆիք։ 

Targeting Agency-ի SEO պորտֆելը

Այսօր Targeting-ը վստահելի գործընկեր է ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս և արդեն տարիներ շարունակ օգնում է իր գործընկերներին բարձրացնել բիզնեսի տեսանելիությունը և սահմանել առաջընթացի նոր նշաձողեր։ 

Մեր մասնագետներն օգնում են սահմանել բիզնես նպատակները, անցկացնում են կայքի աուդիտ, ուսումնասիրում մրցակցային դաշտը՝ գերադասելի արդյունքները տեսնելու համար։

Targeting-ը SEO ծառայություններ է տրամադրել մի շարք հայտնի բիզնեսների, այդ թվում՝ Finca, Ashley, Garmin Watches, Ալֆա Ֆարմ և Աստերիա դեղատնային ցանցերին, Վինո Վինո ալկոհոլային խմիչքների մասնագիտացված խանութների ցանցին և ավելին։ 

Case «Ալֆա Ֆարմ»
Ռազմավարության նպատակ՝ օրգանիկ այցելուների աճ

Targeting-ին դիմելիս՝ «Ալֆա Ֆարմ»-ը նպատակ ուներ բարձրացնել կայքի օրգանիկ այցելությունների աճը և ընդլայնել դեղատան ներկայությունը նաև առցանց տարբերակով: 

Targeting-ի թիմը կենտրոնացավ դեղատան կայքի ընթացիկ անալիտիկայի վրա, այնուհետև առանձնացրեց և ընդգծեց առցանց դեղատան առավելությունները։ Մանրակրկիտ և մասնագիտացված վերլուծություն իրականացնելուց հետո, դեղատան կայքը որոնողական արդյունքների էջերում (SERPs) մեկ տարվա ընթացքում ձեռք բերեց 63.1% ցուցադրությունների աճի բարձրացում և 59.75% օրգանիկ քլիքեր։

Case Գաթա Պանդոկ
Ռազմավարության նպատակ՝ օրգանիկ այցելուների աճ

Գաթա Պանդոկի հետ համագործակցելիս` ընկերությունն իրականացրեց կայքի աուդիտ, վերհանեց թույլ կողմերը և մշակեց անհատականացված SEO ռազմավարություն, որը կօգներ բարելավել դիրքերը և կբերեր ավելի բարձր թրաֆիք։ Արդյունքը տպավորիչ էր․ 

Ամսական այցելությունների օրգանիկ աճ՝ 858․2% (2669)
Ամսական այցելուների օրգանիկ թվի ավելացում՝ 1279% (2162)

Case Վինո Վինո
Ռազմավարության նպատակ՝ բրենդի ճանաչելիություն և դիրքերի բարելավում

Աշխարհի ամենատարբեր անկյունների խմիչքները ներկայացնող Վինո Վինո ընկերության հետ համագործակցելիս, Թարգեթինգն աշխատեց բիզնեսի կայքի հայտնաբերելիության վրա, որի միջոցով ավելի շատ որոնողներ հնարավորություն կունենային վայելել բարձրակարգ ալկոհոլային խմիչքները։ Կիրառվեցին լավագույն SEO գործիքները, որոնք կայքին օգնեցին գրավել ավելի լավ դիրքեր։ 6 ամսվա ընթացքում կայքն ունեցավ՝

Որոնողական համակարգերում 78,4% օրգանական աճ
Ցուցադրությունների 72,93% աճ

Բիզնեսն առաջխաղացնել կարող եք նաև Դուք։ Իսկ հաջողության ճանապարհին, ընտրե՛ք միայն որակավորված և փորձառու գործընկերոջը: 

SEO

SEO

SEO

SEO

THINK DIGITAL

BE REAL

Logo
Ծառայություններ
Ավտոմատացում
Թվային Մարքեթինգ
Ավանդական Մարքեթինգ
Ծրագրավորում
Ընկերություն
Պորտֆել
Մեր Մասին
Բլոգ
Կապ մեզ հետ

Կապ

Խանջյան 13/2 Երևան, Հայաստան

Կապ մեզ հետ

Բոլոր իրավունքները պաշտպանված են

Գլխավոր
  • Ավտոմատացում
  • Թվային Մարքեթինգ
  • Ավանդական Մարքեթինգ
  • Ծրագրավորում
Մեր Մասին
Բլոգ
Պորտֆոլիո
Կապ
FAQ