Logo
Մեր ՄասինՄեր Մասին
ԲլոգԲլոգ
ՊորտֆոլիոՊորտֆոլիո
ԿապԿապ
FAQFAQ
Կապ մեզ հետ

Կայքի տեսանելիությունը բարելավելու հիմնական և գլխավոր քայլերը

Image

Այսօր Google-ը դեռ պահպանում է իր դիրքը որպես առաջատար որոնողական համակարգ, սակայն, տեղեկություն որոնելիս շատերս նաև օգտվում ենք այլ որոնողական գործիքներից, օրինակ՝ Perplexity AI-ից, ChatGPT-ից, Gemini-ից կամ Claude-ից:

 

Որոնումներ և արհեստական բանականություն 

 

Արհեստական բանականությամբ որոնումներ կատարելիս, մենք ստանում ենք հստակ տեղեկատվություն՝ առանց որևէ այլ կայք այցելելու անհրաժեշտության։ Եվ, հաշվի առնելով այս գործոնը, Google-ը նույնպես ստեղծել է արհեստական բանականությամբ աշխատող՝ Google AI Overview (AIO) գործիքը, որն անհրաժեշտ տեղեկատվությունը մեզ տրամադրում է փոքրիկ տեքստի տեսքով։ Շատ դեպքերում այս փոքրիկ տեքստը մեզ բավական է՝ առաջնային դիրքերում գտնվող կայքեր չանցնելու համար։

 

Google AI Overview (AIO)-ում կամ այլ որոնողական գործիքների արդյունքներում հայտնվելու համար պետք չէ լինել որոնողական համակարգերի առաջին էջում, սակայն պետք է կայքը հարմարացնել դրանց ալգորիթմներին։ Ինչպե՞ս, կպարզենք SEO ծառայություններ և մարքեթինգի այլ տեսակներ պարունակող մի քանի կարևոր կետերով, որոնք ընդգրկում են ինչպես on page, այնպես էլ լոկալ SEO ծառայություններ:

 

1․ Ճիշտ բանալի բառերի ընտրություն

 

Ցանկացած արդյունավետ մարքեթինգ SEO ռազմավարության հիմքում ընկած են բանալի բառերը, որոնց միջոցով կարողանում ենք հասկանալ և վերհանել մեր բիզնեսի համար կարևոր բառերը և դրանք օգտագործել կայքի կոնտենտն օպտիմալացնելու համար։

 

Սկզբում, անհրաժեշտ է կատարել բանալի բառերի հետազոտություն, ուսումնասիրել բիզնեսի լսարանը և, թե ինչ բառեր է օգտագործում տվյալ լսարանը՝ որևէ տեղեկատվություն, ծառայություն կամ պրոդուկտ որոնելիս։ Այսպես կկարողանանք ճանաչել մեր լսարանին և հետագա ռազմավարությունը մշակել համապատասխան։ Տվյալ գործողությունը ենթադրում է մարքեթինգի տեսակներ, որոնց լավագույն արդյունքի համար կարող եք համագործակցել մասնագետների հետ։ Ի դեպ, Targeting Agency-ն տրամադրում է հեռավար մարքեթինգային ծառայություններ նաև արտերկրում։ 

 

2․ Կայքի էջերի օպտիմալացում՝ բանալի բառերով

 

On-page SEO-ն կայքի ներսում իրականացվող օպտիմալացման գործընթացն է, որը միաժամանակ բարելավում է որոնողական համակարգերում էջի տեսանելիությունն ու օգտատիրոջ փորձը։ Այն ներառում է հետևյալ հիմնական SEO մարքեթինգ առաջխաղացում ենթադրող գործողությունները՝

 

  • Հիմնաբառերով հագեցած մետա թեգերի օգտագործում
  • Որակյալ և օգտատիրոջն ուղղված բովանդակության ստեղծում
  • Օգտատիրոջ փորձի բարելավում
  • Կայքի կառուցվածքի օպտիմալացում և այլն

 

* Մետա թեգերը HTML կոդի հատվածներ են, որոնք որոնողական համակարգերին տեղեկատվություն են տրամադրում կայքի էջի մասին։ Դրանք ծառայում են որպես էջի ամփոփում, և հենց դրանք են առաջինը, որ օգտատերը տեսնում է որոնման արդյունքներում։

 

Լավագույն պրակտիկաները՝

 

  • Օգտագործեք հիմնական բանալի բառերը վերնագրերում (title tag) և մետա նկարագրություններում՝ մեծացնելու համար CTR-ը որոնման արդյունքներում։
  • Մետա նկարագրության երկարությունը պահեք մոտ 105 նիշ։
  • Պահպանեք հստակությունը և տրամադրեք հագեցած տեղեկատվություն, ուշադրություն դարձնելով լսարանի խնդիրներին և ցանկություններին։

 

3․ Կայքի կառուցվածքի բարելավում

 

Այս կերպ դուք կարգավորում եք կայքի ինդեքսավորումը։ Օրինակ՝ H1-ը պետք է լինի էջի գլխավոր վերնագիրը, H2-ը՝ բաժինների, H3-ը՝ ենթաբաժինների վերնագրերը և այլն։ Այս կերպ, Ձեր կայքի բոլոր էջերը փոխկապակցված են և օգտատերերն ավելի հեշտ են կարողանում կողմնորոշվել կայքում, իսկ որոնողական համակարգերն ավելի պարզ են ինդեքսավորում կայքի նոր էջերը։

 

4․ Տեխնիկական SEO-ի խնդիրների վերհանում

 

Տեխնիկական SEO-ն անհրաժեշտ է Ձեր կայքի որոնման արդյունքները բարելավելու համար։ Առանց տեխնիկական օպտիմալացման, Ձեր կայքը կարող է որոնողական համակարգում չունենալ բարձր դիրքեր։ 

 

Տեխնիկական SEO օպտիմալացումը ներառում է աուդիտ, որի միջոցով կհասկանաք, թե կայքի որ հատվածներն են ազդում որոնման արդյունքների վրա։ Ամբողջական տեխնիկական աուդիտ անցկացնելու համար կարող եք օգտագործել Ahrefs, SEMrush կամ Screaming Frog գործիքները։

 

Այնուհետև, անհրաժեշտ է բարելավել կայքի արագությունն ու կատարողականությունը։ Ըստ Google-ի, եթե էջի բեռնման ժամանակը 1 վայրկյանից դառնում է 10 վայրկյան, օգտատիրոջ հեռանալու հավանականությունը աճում է 123%-ով։ Էջը բջջային սարքերում պետք է բեռնվի մինչև 8.5 վայրկյան, իսկ համակարգչի էկրանին՝ մինչև 2.5 վայրկյան։

 

* Բեռնման արագությունը բարելավելու համար կարող եք ընտրել ավելի լավ հոսթինգ, ստատիկ ֆայլերը (պատկերներ, տառատեսակներ և այլն) օպտիմալացնելու համար ընտրել հարմարավետ գործիքներ, նվազեցնել HTTP հարցումների քանակը և այլն։

 

Դե, չմոռանանք օպտիմալացնել կայքը սմարթֆոնների համար։ Բջջայինի համար հարմարեցված կայքերը որոնման արդյունքներում ստանում են բարձր դիրքեր։ Բացի այդ, գնորդների մեծամասնության համար նաև կարևոր է բջջային օպտիմալացումը, չէ՞ որ լավագույն փորձառությունը նաև փոխանցում է վստահություն և ծառայում է որպես որակի չափանիշ։

 

Targeting-ը Հայաստանում և արտերկրում գործունեություն ծավալող SEO ընկերություններից մեկն է և տարիներ շարունակ տրամադրում է SEO ծառայություններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններին։ Ձեր կայքի օպտիմալացումը կարող եք վստահել տարիների փորձ ձեռք բերած ընկերության մասնագետներին, ովքեր մշտական կապի մեջ կլինեն ձեզ հետ՝ լավագույն արդյունքի համար։

 

5․ Կոնտենտի տարածում

 

Կոնտենտի տարածումը թվային մարքեթինգի ռազմավարություն է, որը ներառում է Ձեր բովանդակությունը տարբեր ալիքներով տարածելը՝ ավելի շատ թրաֆիք, լիդերի գեներացում կամ վաճառք ապահովելու նպատակով։ Բովանդակությունն այլ թվային հարթակներում տարածելու համար շատերը գերադասում են ներգրավել մասնագիտացված SMM ծառայություններ՝ ավելի արդյունավետ մոտեցում ստանալու համար։

 

Աշխարհի ավելի քան 64% բնակչությունն ակտիվ է սոցիալական մեդիայում։ Ձեր լսարանը հավանաբար ներկա է առնվազն մեկ հարթակում։ Հիմնական հարցն է՝ որտեղ են նրանք ավելի ակտիվ և ինչպիսի բովանդակություն են հավանում։ Ստեղծեք արժեքավոր և տարածելի բովանդակություն, եթե այն օգտակար է, հետաքրքիր և կիրառելի, ապա Ձեր լսարանը կկիսվի դրանով։

 

Օգտվեք մասնագիտացված ծառայություններից, ուսումասիրեք կառավարում և մարքեթինգ ոլորտը և համագործակցեք միայն լավագույնների հետ՝ Ձեր բիզնեսն ավելի տեսանելի դարձնելու համար։

 

Ամփոփելով, որոնողական համակարգերում հաջողության հասնելու համար կարևոր է ոչ միայն հասանելի լինել Google-ի ավանդական որոնման արդյունքներում, այլև հարմարվել նորարար լուծումներին, ինչպիսիք են Google AI Overview-ը, Perplexity AI-ն և ChatGPT-ն։ Այսօրվա թվային միջավայրում հաջողակ լինելու բանալին կայանում է բանալի բառերի ճիշտ ընտրության, տեխնիկական և բովանդակային օպտիմալացման, կայքի կառուցվածքի հստակեցման և բովանդակության արդյունավետ տարածման մեջ։ Այս քայլերը միասին կօգնեն բարձրացնել Ձեր կայքի տեսանելիությունն ու հեղինակությունը։

01 Aug 2025

Կիսվել

Վերջին նորություններ

Image

Ինչպես ստեղծել հաջող PPC արշավ

01 Aug 2025

Image

Ինչպես կառուցել արդյունավետ ASO ռազմավարություն. քայլ առ քայլ ուղեցույց

01 Aug 2025

Image

GOOGLE BUSINESS PROFILE ԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՏԵՂԵԿԱՏՈՒ

01 Aug 2025

Տեսնել Ավելին

THINK DIGITAL

BE REAL

Logo
Ծառայություններ
Ավտոմատացում
Թվային Մարքեթինգ
Ավանդական Մարքեթինգ
Ծրագրավորում
Ընկերություն
Պորտֆել
Մեր Մասին
Բլոգ
Կապ մեզ հետ

Կապ

Խանջյան 13/2 Երևան, Հայաստան

Կապ մեզ հետ

Բոլոր իրավունքները պաշտպանված են

Գլխավոր
  • Ավտոմատացում
  • Թվային Մարքեթինգ
  • Ավանդական Մարքեթինգ
  • Ծրագրավորում
Մեր Մասին
Բլոգ
Պորտֆոլիո
Կապ
FAQ