Business YereFun նեթվորքինգ միջոցառում

Իր տեսակի մեջ նոր Business YereFun բիզնես նեթվորքինգ միջոցառումը տեղի է ունենալու հունիսի 14-ին Արարատ գոլֆի ակումբում։ Այս միջոցառումը միտված է համախմբելու տարբեր ոլորտների բիզնես սեփականատերերի, տնօրենների և թոփ մենեջերների գերարդյունավետ նեթվորքինգի զարգացման շուրջ։
Գոլֆ խաղալը համադրի՛ր բիզնես նեթվորքինգով։
Միջազգային LinkedIn Local Event ձևաչափի վրա հիմնված Linkedin Local Yerevan-ը գրանցեց շոշափելի հաջողություններ՝ միավորելով 300+ բիզնես համայնքի անդամների ուղղորդված բիզնես նեթվորքինգի շուրջ։ Հետևելով Linkedin Local Yerevan միջոցառմանը՝ Targeting ընկերությունը կազմակերպում է Business YereFun բիզնես նեթվորքինգ միջոցառումը։
Կանաչ դաշտում ստեղծվելու և ընդլայնվելու են նոր կապեր, մեկնարկելու նոր բիզնես գաղափարներ ու համագործակցություններ, արդյունավետ նեթվորքինգի հնարավորությունը բաց է լինելու բոլոր գործարարներին։
Իսկ միջոցառման ընթացքում մասնակիցները կվայելեն բիզնես ոլորտում հաջողած մասնագետների ելույթներ, ովքեր կներկայացնեն բիզնես տրանսֆորմացիայի հիշարժան քեյսեր՝ ընդգծելով բիզնեսի հիմնական հետևյալ գործառույթները․
- օպերացիոն մենեջմենթ
- մարքեթինգ
- ֆինանսներ
- մարդկային ռեսուրսներ
- վաճառք
Այսպիսով, Business YereFun միջոցառում լինելու է անակնկալներով լի ու ապահովելու է դրական լիցքեր։ Հիշեցնենք, որ մինչև մայիսի 21-ը նախավաճառքի փուլն է և Դուք կարող եք ամրագրել Ձեր տոմսը հատուկ գնով https://linkedinlocalevn.com/registrations/
Հետևե՛ք Linkedin Local Yerevan (https://www.facebook.com/LinkedInLocalYerevan) միջոցառման հետագա մանրամասներին տեղեկանալու համար կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +3749033321։
20 Mar 2026
Կիսվել
Վերջին նորություններ

Որո՞նք են այսօր ամենաարդյունավետ թվային մարքեթինգի ռազմավարությունները
Թվային Մարքեթինգ
21 May 2026
.png)
Ինչպե՞ս կարող են ERP համակարգերը բարձրացնել բիզնեսի օպերացիոն արդյունավետությունը
Ավտոմատացում
07 May 2026

Ինչպե՞ս է YouTube SEO-ն բարձրացնում բրենդի տեսանելիությունը
Թվային Մարքեթինգ
07 Apr 2026