Քոնթենթի ստեղծումն ու մատուցումը մենք իրականացնում ենք մի քանի ճյուղերով, ինչի շնորհիվ Դուք ստանում եք այնպիսի արդյունք, որը գրավում է Ձեր լսարանի ուշադրությունը և ապահովում նրա ներգրավվածությունը։ Մեր ծառայությունները ներառում են տեքստային և վիզուալ քոնթենթ մարքեթինգ, ինչպես նաև գրաֆիկական դիզայն և շարժական գրաֆիկա: Քոնթենթ մարքեթինգ մշակելիս մենք իրականացնում ենք խորը վերլուծություն, որի գործընթացը կարող է ներառել ոլորտային բանալի բառերի գործածում, լսարանին ներկայանալու իմիջի ստեղծում և պահպանում, ինչպես նաև ժամանակակից և հետաքրքիր վիզուալների ստեղծում, որոնք կգրավեն յուրաքանչյուրի ուշադրությունը։
Այսպիսով, մեր մասնագիտացված թիմը սահմանում է հաճախորդի մրցակցային առավելություններն ու զարգացման ուղիները, ինչի շնորհիվ էլ իրականացնում է թիրախավորված լսարանին ուղղված բովանդակության ստեղծում։
01
Տեքստային բովանդակություն
Դուք ստանում եք լսարանին ներգրավող և Ձեր բրենդի ուղերձն արտահայտող տեքստային քոնթենթ։ Մենք տրամադրում ենք սոցցանցերի և բլոգային հրապարակումների բովանդակություններ՝ ուղղված Ձեր բրենդի ճանաչելիության բարձրացմանը։
TIME
MARUSH
CHRONOGRAPH
AMERIA
NOY
ONEX
ASHLEY
FINCA
GOURMET
AMANOO