Յանդեքսը փոխարինել է Яндекс тИЦ-ը ИКС-ով (индекс качества сайта-կայքի որակի ինդեքս)։ Այժմ այն հասանելի է Յանդեքս Վեբմաստերում։
Յանդեքս тИЦ-ը մեկնարկել էր դեռ 1999 թվականից։ Այս ցուցանիշը նախատեսված էր կայքի՝ ըստ այլ հեղինակավոր կայքերի հղումների, հեղինակության չափման համար։ Այդ ժամանակից անցել է մոտ 20 տարի, և այս ընթացքում համացանցը շատ է փոփոխվել։
Կայքերը դասակարգելու ալգորիթմերն էլ են փոփոխվել․ ժամանակակից որոնողական համակարգերը հազարավոր տարբեր պարամետրեր են հաշվի առնում։ Այժմ հղումները որակի միակ ցուցանիշները չեն, և կայքերի տերերը չպիտի հիմնվեն միայն հղումների վրա։
Այսպիսով անհրաժեշտություն առաջացավ ստեղծել մի ցուցանիշ, որը բացի հղումներից հաշվի կառնի նաև կայքի որակի այլ ասպեկտներ։ Առաջին հերթին Յանդեքս ИКС-ը կայքի որակ ասելիս հասկանում է լսարանի պահանջարկը։
Որքան շատ օգտատերեր կարողացել են իրենց խնդիրները լուծել կայքի օգնությամբ, այնքան ավելի օգտակար է կայքը։ Կարևոր է ոչ միայն այցելուների քանակը, այլ նաև կայքի հանդեպ ունեցած վստահությունը։
Յանդեքս ИКС-ը հնարավորություն կտա ավելին իմանալ կայքի և կայքի բիզնեսի մասին։ Այս տվյալները կարող են ստացվել ինչպես որոնման արդյունքում, այնպես էլ մյուս սերվիսներից, ինչպիսիք են Մետրիկան, Քարտեզը և այլն։ Այս տվյալների հիման վրա Յանդեքս ИКС-ի հաշվարկի ալգորիթմը կարող է փոփոխվել։
Յանդեքսի անձնակազմը խորհուրդ է տալիս հետևել Յանդեքս ИКС-ի փոփոխություններին, քանի որ այն հանդիսանում է կարևոր ինդիկատոր, որը ներկայացնում է ռեսուրսի կարևորությունը յուզերների համար։