Երկար քսան տարիների ընթացքում Յանդեքս կազմակերպությունը օգտվում էր անփոփոխ ТИЦ (тематический индекс цитирования) ցուցանիշից կայքի այցելությունները հաշվարկելու նպատակով: Սակայն այս ընթացքում ինտերնետ-տիրույթում տեղի են ունեցել փոփոխություններ, ինչի հետ կապված այս ցուցանիշը գնալով կորցնում էր իր արդիականությունը: Հաշվի առնել միայն դեպի որևէ վեբ-ռեսուրսի տանող հղումների քանակը արդեն բավարար չէր: Այդպիսով Յանդեքսը մշակեց ավելի ճշգրիտ և խորը ցուցանիշ կայքի օգտակարությունը և հայտնիությունը որոշելու համար, ինչն էլ անում է ԻՔՍ-ը:
Այս ցուցանիշով բացի կայքի այցելությունների քանակից հաշվարկվելու է նաև առաջարկվող բովանդակության նկատմամբ վստահության մակարդակը և դրա որակը: Հաշվարկների համար օգտագործվելու են բոլոր հնարավոր ռեսուրսները, ինչպիսիք են՝
- Յանդեքսի որոնումները;
- Յանդեքսի քարտեզը;
- Յանդեքս.դզեն-ից ինֆորմացիան.(Яндекс.Дзен)
Ինչի՞ց է կախված Յանդեքս ԻՔՍ-ը
Ներկայումս Յանդեքսի թիմը չի բացահայտում, թե ինչպես են և ինչի հիման վրա են իրականացնում Յանդեքս ԻՔՍ-ի հաշվարկները: Բայց Յանդեքս ԻՔՍ ցուցանիշը բարձրացնելու համար կարելի է օգտագործել այս ցուցանիշի վրա ազդող մեզ հայտնի մի քանի գործոնները.
I. Կայքի օգտակարությունը
Դրա վրա ազդում են հետևյալ պարամետրերը՝
- այցելուների ծախսած ժամանակը կայքի վրա
- կայքից անմիջապես հեռացած օգտվողների թիվը.
- մեկ այցելության ընթացքում դիտված էջերի քանակը;
- արդյո՞ք կայք այցելելուց հետո օգտատերերն այցելում են այլ աղբյուրներ նմանատիպ տեղեկություններ դիտելու համար
- քննարկումները սոց. կայքերում
II. Կայքի վստահելիությունը
Դրա վրա ազդող գործոններն են՝
- բրենդային հարցումների քանակը;
- արդյոք կայքը առավել նախընտրելի է մեծաքանակ լսալանի համար նույնիսկ այն դեպքում, երբ առաջին տողում չի գտնվում
- օրգանիկ այցելությունների քանակը
- դեպի կայք հղումների քանակը
Յանդեքս ԻՔՍ–ի ազդեցությունը կայքերի և առհսարական բիզնեսի վրա
Տվյալ ցուցանիշը ավելի խորը և լայն է նախորդի հետ համեմատ: Ի՞նչը կփոխվի ԻՔՍ-ի ազդեցությունից:
- Կայքի առաջխաղացումը կբարդանա: Միայն արտաքին հղումների քանակը բավարար չի լինի:
- Ավելի հեշտ կդառնա կայքերի որակը համեմատելը
- Կհայտվեն նոր և ավելի շատ տարբերակներ կայքի դասակարգման բանաձևի վրա ազդելու համար:
Ինչպե՞ս բարձրացնել Յանդեքս ԻՔՍ ցուցանիշը
Անհրաժեշտ է՝
- ուշադիր լրացնել title և description (անվանումը և համառոտ նկարագրությունը)
- ընտրել միայն ունիկալ բովանդակություն և նկարներ Ձեր կայքերի համար
- հետևել, որպեսզի Ձեր տեքստերը ունենան ճիշտ կառուցվածք, ունենան Н1, Н2, Н3 և այլ վերնագրեր և ենթավերնագրեր
- նկարներ տեղադրելիս չմոռանալ լրացնել ALT-թեգը (ալտերնատիվ տեքստ)
- օգտագործել թեմատիկ բանալի բառեր տեքստում
- չմոռանալ կարևոր ինֆորմացիան ընդգծել հաստ շրիֆտով
- օգտագործել աղյուսակներ, ինֆորմացիան ավելի մատչելի դարձնելու համար
- հետևել, որպեսզի նկարներ
- էջի բեռնման ժամանակի օպտիմալացման համար հետևել նկարների և պատկերների չափերին
- հետևել, որպեսզի կայքը հարմարեցված լինի սմարթֆոնների և այլ սարքերի համար.
Իսկ որքա՞ն է քո՛ կայքի Յանդեքս ԻՔՍ ցուցանիշը: Կիսվի՛ր մեզ հետ: