yandex turbo

Յանդեքսի ներկայացուցիչները հայտնել են, որ այս աշնանը պլանավորվում է գործարկել Turbo էջերի նոր գործառույթները:

Տուրբո էջերը կլինեն հասանելի ավելի շատ հեռախոսային էկրանների համար, կհայտնվեն նոր գործառույթներ, որոնք կնպաստեն լսարանի ներգրավմանը և հարթակի եկամտի ավելացմանը:

yandex-turbo-pagesՁեր որոնման արդյունքի արտաքին տեսքի կատարելագործման համար Յանդեքսը կգործարկի՝

  • Տուրբո էջերը հասանելի կլինեն ավելի շատ հեռախոսային էկրանների համար,
  • Html-ի շաբլոնի միանգամից փոխանցում ուղիղ RSS, ինչը թույլ կտա գրեթե առանց փոփոխությունների տեղափոխել կայքի բլոկերը տուրբո էջի վրա,
  • Դիզայնի հիմնական էլեմենտների կարգավորում առանց CSS-ի: Օգտատերերը կկարողանան կարգավորել գույնը, տառաչափը, տարբերանշանը և այլ էլեմենտներ հենց վեբմաստերում, ավելի արագ կայքում միացնել լուսավոր կամ մութ գունավորումը:

Հասանելի կդառնան լսարանի ներգրավման համար անհրաժեշտ նոր գործառույթները

  • Տուրբո էջի համար նախատեսված խորհրդատվական վիդջեթ անվանական կոնտենտով
  • բարելավումներ ավտոմատ առաջարկությունների լենտի համար
  • այն հոդվածներին հետևելու հնարավորություն, որտեղ ավելացվել են մեկնաբանություններ նաև մեկնաբանությունները միացնելու կամ անջատելու հնարավորություն

Կհայտնվեն նոր հնարավորություններ, որոնք թույլ կտան ավելացնել հարթակի եկամտաբերությունը

  • Մոնետիզացիայի արագ միացում
  • Գովազդի տեղադրման նոր ալգորիթմեր, որոնք հաշվի առնելով կայքում՝ լսարանի ակտիվությունը կառանձնացնեն համապատասխան հայտարարությունները
  • Սերվերային ռենդերինգ, որը թույլ կտա արագացնել առաջին էկրանին հայտնվող հայտարարությունների պատկերումը
  • Բլոկերի նոր դիզայն, որը կօգնի համապատասխան ձևով կցել գովազդը կոնտենտի ներսուն
  • Վիդեո գովազդի համար նոր տեղեր

Հիշեցնենք, որ Յանդեքս Վեբմաստերը ստեղծել է հատուկ բաժին «Сводка по Турбо», որպեսզի ցույց տալ ավելի լայնածավալ վիճակագրություն տուրբո էջերի մասին:

seonews.ru