Google-ը հրապարակել է ուսուցողական նոր տեսահոլովակ, որը նախատեսված էր դեռ 2017 թվականի դեկտեմբերին:
Այս թողարկման թեման է կայքերի վերաինդեքսավորումը որոնողական համակարգերում, մասնավորապես` որքան հաճախ է Google-ը վերաինդեքսավորում կայքերը:
Թողարկման հաղորդավար Ջոն Մյուլլերը նշել է, որ Googlebot-ը սովորաբար սահմանափակվում է օրական մի քանի էջով: Թվաքանակը մշտապես փոփոխվում է, կախված Google-ի՝ կայքի հետ ծանոթանալու արագությունից:
Սովորաբար Googlebot-ը սկանավորում է կարևոր էջերը է նայում ավելի հաճախ, քան մյուսները:
Խոսքը գլխավոր էջի, երկրորդ կարևոր էջերի մասին է, քանի որ նրանցից աշխատանքը սկսելն առավել հարմար է:
Այդ էջերը հետազոտվում են մի քանի օրը մեկ, իսկ որոշ կայքերի էջեր՝ ավելի հաճախ:
Հիշեցնենք, որ Google-ը թողարկում է մի շարք ուսուցողական տեսահոլովակներ: