Այս հոդվածում հավաքված են SEO-ի այն թրենդերը, որոնք ըստ ոլորտի տարբեր մասնագետների կարծիքի ակտուալ կլինեն 2018 թվականին,

1. Mobile-first ինդեքս

google-mobile-first-index

Սա նշանակում է, որ կայքի մոբյալ տարբերակը դիտարկվում է որպես հիմանական տարբերակ։
Հոկտեմբերի վերջում Google-ի ներկայացուցիչ Գերի Իլշը հաստատեց, որ ընկերությունը սկսել է mobile-first ինդեքսի գործարկման աշխատանքները:

Ըստ որոշ աղբյուրների պաշտոնական ներկայացումը նախատեսվում է 2018-ի սկզբին, այսինքն՝ դուք ունեք հնարավորություն ևս մեկ անգամ ստուգելու թե, որքանով է ձեր կայքը mobile friendly։

Արևմտյան մասնագետները նշում են, որ mobile-ի ճանաչողության աճի հետ զուգահեռ աճելու է նաև լոկալ որոնման կարևորությունը: Այժմ արդեն ընդհանուր որոնումների 60%-ը բաժին է ընկնում մոբայլին։

2. Արագացված Մոբայլ Էջեր (AMP)

Google-AMP

AMP ( Accelerated Mobile Pages) – ավելի հարմարավետ, թեթև և արագ մոբայլ էջեր, որոնց բեռնման արագությունը 0.8 վ է։ Google-ը ներկայացրել է AMP-ն  դեռ 2015 թվականին և կարելի է մտածել, որ այս թեման արդեն հնացել է, սակայն ընկերությունը շարունակում է մեծ ուշադրություն դարձնել դրան:

Մանավանդ mobile-first ինդեքսի գործարկումից հետո արագացված մոբայլ էջերի ակտուալությունը բարձրանում է: Նաև Google-ը գործարկել է կայք AMP ստեղծելու պատրաստի շաբլոններով:

3. Ձայնային որոնում և օգնականներ

voice-search

The Search Agency-ի տվյալներով ձայնային որոնումը կազմում է ընհանուր որոնումների 20 տոկոսը: Ըստ որոշ կանխատեսումների 2020 թվականին այդ ցուցանիշը կարող է աճել մինչը 50 տոկոսը:

Այսպիսով SEO մասնագետները պետք է հաշվի առնեն այս թրենդը իրենց աշխատանքում և փորձեն խոսել հաճախորդի լեզվով։

4. Google-ի պատասխանների բաժին

google-featured-snippet

Stone Temple Consulting-ի տվյալներով 30% դեպքերում Google-ը տալիս է բաժիններ պատասխաններով (featured snippets): Եվ եթե դուք ցանկանում եք լինել այդ պատասխանների ցուցակում, ապա պետք է մտածեք համապատասխան օպտիմիզացիայի մասին:

Հիմնականում այդ բաժին են ընկնում այն քոնթենթները, որոնք պատասխանում են «Ո՞վ», «Ի՞նչ», «Ե՞րբ», «Որտե՞ղ» և այլ հարցերին:

5. Արհեստական ուղեղ և մեքենայական ուսուցում

Google-Rank-Brain

Google-ն ունի 200 գործոն որոնման արդյուքները դասկարգելու համար, որոնցից  3 ամենակարորներն են
1․ Ունկալ և օգտակար կոնթենթը,
2․ Հետադարձ հղումները (Backlinks),
3.  RankBrain ալոգրիթմը:

RankBrain-ը  արհեստական ինտիլեկտով գործող ծրագիր է, որն օգնում է առավել ռելեվանտ որոնման արդյուքներ ցույց տալ ։

Այս ալգորիթմի համար կարևոր են երկու գործոն՝

1․Կայքի վրա անցկացրած ժամանակը։ Ըստ որոշ ուսումնասիրությունների թոփ 10-ում գտնվող կայքերի այցելությունների միջին ժամանակը կազմել է 3 ր 10 վ։

2․CTR-Click Through Rate այն մարդկանց տոկոսը, ովքեր քլիք են անում Ձեր կայքի վրա։

Google RankBrain դասակարգման ալգորիթմը (նաև վերջերս գործարկված Яндекс-ի «Королев» ալգորիթմը) ապացուցեցին, որ մոտ ապագայում որոնման արդյունքները կախված են լինելու մեքենայական ուսուցումից և արհեստական ինտելեկտից։ Դրանք օգնում են որոնողական համակարգերին արդյունքների ներկայացումը դարձնել ավելի անձնավորված և տալ դրանց հարցմանը ավելի համապատասխան արդյունքներ:

6. Արտաքին հղումներ

backlinks-crosslinks

Արտաքին հղումներըը 2-րդ կարևոր գործոն են Google-ի կողմից կայքերը դասակարգելու առումով։
Պարզ է, որ նոր տարում կայքի հղումների վրա արվող աշխատանքը շարունակելու է լինել կարևոր SEO մասնագետների համար:

2018 թվականին կարևորությունը տրվելու է ոչ միայն այդ ռեսուրսի հանրաճանաչությանը և հեղինակությանը այլ նաև թե որքա՞ն է այն համապատասխանում ձեր կայքին: Այսպիսով բլոգինգը մնալու է նույնքան ակտուալ, իսկ դրա համար պետք է

  • Ճիշտ ռազմավարություն,
  • Տարածման արժանի բավանդակություն,
  • Կապեր/նեթվորքինգ,
  • Ժամանակ/Համբերություն,

7. Օգտատիրոջ փորձառություն

ux

Ամեն տարի որոնողական համակարգերը ավելի ու ավելի են ուշադրություն դարձնում նրան, թե ինչպե՞ս են օգտատերերը փոխազդում կայքերի հետ և թե ինչքա՞ն է այդ փոխազդեցությունը նրանց համար հարմարավետ և արդյունավետ:

Նոր տարին այդ տեսանկյունից բացառություն չի դառնա: Օրինակ եթե Google Analytics-ը ասում է ձեզ, որ ձեր կայքը ունի մերժումների մեծ տոկոս ապա պետք է ուշադրություն դարձնել այնպիսի գործոնների վրա ինչպիսիք են կայքի արագությունը, դիզայնը և քոնթենթի որակը:

8. Անցում դեպի HTTPS

google-https

Google-ը այս թեման առաջ է քաշում դեռ 2014 թվականից, սակայն ոչ բոլոր մասնագետներն են դեռ անցել HTTPS պռոտոկոլի: Սակայն Google-ը շարունակում է պայքարել դրա դեմ նշելով HTTP-ով ռեսուրսները ոչ ապահով:

9. Վիդեո-քոնթենթ

video-content

CISCO-ի կանխատեսմամբ 2021 թվականին ամբողջ ինտերնետ-թրաֆիքի 82%-ը իրականացվելու է վիդեոների միջոցով: Այսպիսով եթե վիդեոն դեռ չի մտնում ձեր մարքեթինգային ռազմավարության մեջ ապա 2018-ին պետք է անցնել նաև այս ոլորտին:

Քանի որ Youtube-ը այնքան մեծ կարևորություն ունի մարդկանց կյանքում, որ նրանք արդեն շրջանցելով որոնողական համակարգերը միանգամից այնտեղ են կատարում իրենց հարցումները: Իսկ Google-ը և Яндекс-ը ակտիվ տեղադրում են վիդեոներ իրենց պատասխաններում:

2018 թվականին ավելի շատ տրաֆիկ ունենալու համար անհրաժեշտ է քոնթենթ ստեղծել և օպտիմիզացնել հենց YouTube -ի համար։

Այլ մեթոդ է վիդեոներ տեղադրել հենց կայքում, որը կօգնի բարձրացնել կայքի արդյունավետությունը և կստիպի օգտատերերին ավելի երկար ժամանակ անցկացնել ձեր կայքում:

Ահա այն 9 SEO թրենդները, որոնք առանձնացրել ենք այս հոդվածում, իսկ դուք ի՞նչ կավելացնեք։