google

Տեխնիկական օպտիմիզացիան SEO ռազմավարության ֆունդամենտալ հիմքն է, որը նպաստում է որոնման համակարգերում կայքի վարկանիշի բարձրացմանը:

Հետևյալ նյութում ներկայացնում ենք Google-ի աշխատակից Ջոն Մյուլլերի պատասխանները տեխնիկական SEO-ին վերաբերող հարցերին: Հուսանք, դրանք կօգնեն Ձեզ խուսափել սխալներից, կհաստատեն կամ կհերքեն տեխնիկական օպտիմիզացման մասին ունեցած Ձեր կասկածները և ենթադրությունները:

Գնացի՛նք:

1. 404 սխալները չեն ազդում Ձեր կայքի այլ էջերի վարկանիշի վրա:

Որոշ ժամանակ առաջ կար վարկած, թե 404 սխալները ահռելի ազդեցություն են թողնում կայքի բոլոր էջերի վարկանիշների վրա և առհասարակ կայքի բացասական հեղինակության նշան են: Ջոնը հերքեց այս վարկածը: Ավելի՛ն, նա նույնիսկ ասաց, որ այս էջերի առկայությունը ամբողջովին նորմալ է և դրանց թվաքանակը չի ազդում կայքի վարկանիշի վրա:

2. Կարևոր չէ, թե Ձեր կայքի ներքին հղումները որտեղ են տեղակայված:

Ջոնը մեկ անգամ ևս հաստատեց, որ ներքին հղումների առկայությունը և դրանց համապատասխանությունը օգտագործողի սպասումներին շատ ավելի կարևոր են, քան այն, թե որտեղ են դրանք տեղադրված կայքում:

3. Նոր հոսթինգ-մատակարարի անցնելիս հաշվի առեք, որ Google-ը որոշ ժամանակ ավելի դանդաղ է սքանավորելու կայքը:

google

4. HTTPS- ն ուղղակիորեն չի ազդում վարկանիշի վրա, բայց կարող է հանդիսանալ վճռորոշ գործոն այլ հավասար պայմաններում:

5. Կառուցվածքային տվյալները (microdata) շատ օգտակար է կայքի համար, սակայն դրա օպտիմալ օգտագործման համար անհրաժեշտ է մաքուր HTML առանց սխալների:

6. Կայքի որակը որոշվում է Google– ի կողմից միայն ինդեքսավորված էջերի հիման վրա:

7. 410 կարգավիճակը ավելի արագ է ջնջում էջը ինդեքսից, քան 404 կարգավիճակը:

8. Եթե դուք փոխեք էջի բովանդակությունը ավելի հաճախ, Google- ը նույնպես կսկսի crawl անել այն ավելի բարձր հաճախականությամբ:

9. Google-ը չի՛ ինդեքսավորում URL-ում # պարունակող էջերը:

10. Ձեր կայքը mobile-first ինդեքսավորման տեղափոխելուց հետո հնարավոր է, որ կայքի արդեն իսկ ինդեքսավորված էջերը ստանան 404 կարգավիճակ:

Իսկ ի՞նչ եք նկատել դու՛ք Ձեր կայքի առաջխաղացմամբ զբաղվելիս: Կիսվե՛ք մեզ հետ: