SMM դասընթացԱյս SMM դասընթացը հենց քեզ համար է, եթե ցանկանում ես ձեռք բերել`
✔ ամենապահանջված մասնագիտություններից մեկը,
✔ հմտություններ, որոնք չես սովորել համալսարանի դասախոսություններից,
✔ մասնագիտություն, որը թույլ կտա աշխատել ֆրիլանս,
կամ պարզապես միացիր մեր դասընթացին, եթե ցանկանում ես լինել#thinkԴigital #beՌeal հայեցակարգի կողմնակիցը:

SMM դասընթացի պլանը՝

1. Թվային աշխարհը և մենք
• Ի՞նչ է թվային մարքեթինգի ռազմավարությունը,
• Ո՞ր սոցիալական ցանցերն են հիմա ակտուալ,
• Ո՞ր սոց. ցանցն ընտրել:
2. Ո՞վ է մեր լսարանը և ինչպես գտնենք նրանց
• See-think-do-care սկզբունք,
• Ի՞նչ է KPI-ը, ինչպես ճիշտ ընտրել,
• Վաճառքի ձագարը սոցիալական ցանցերի հետ աշխատանքի ժամանակ,
• Ինչպես ընտրենք թիրախային լսարան և աշխատենք նրանք հետ:
3. Կոնտենտ մարքեթինգ
• Բացահայտենք կոնտենտի տեսակները,
• Ծանոթանանք կոնտենտ պլանին,
• Երբ հրապարակել ու ինչպես ստեղծել կոնտենտ օրացույց,
• Ծանոթանանք մրցույթների կազմակերպման գործիքներին:
4. Հրապարակումների վիզուալիզացում
• Դիզայնի և գույների դերը սոցիալական ցանցերում,
• Photoshop-ի հիմնական գործիքները և այլընտրանքները:
• Հրապարակումների տեսակներն ու ձևաչափերը
• Նորությունների (Story) օգտագործումը Ֆեյսբուքում
5. Ֆեյսբուքի անատոմիան
• Ծանոթանանք ֆեյսբուքյան էջի ներքին կառուցվածքին,
• Կցված հավելվածներ, FB խանութ ու ծառայությունների ներկայացում,
• Էջի վիճակագրության ուսումնասիրություն (գործնական օրինակով):
6. Ֆեյսբուքի գովազդային սենյակը
• Facebook, Messenger և Instagram գովազդ (տեսակներն ու ձևաչափերը),
• Թիրախավորման գործիքներ, ռեմարքեթինգ,
• Գովազդի արդյունավետության հիմնական ցուցանիշները:
7. Գովազդային արշավի ստեղծում և վերլուծություն
• Գովազդային արշավի պատրաստում(գործնական),
• Ինչ է Facebook բիզնես հաշիվը, և երբ է անհրաժեշտ դրանով աշխատել,
• վերլուծություն և հաշվետվությունների կազմում:
8. Instagram-ը միայն սելֆիների համար չէ
• Ծանոթանանք Instagram սոցիալական ցանցին,
• «Կարելի ու չի կարելի»-ն Instagram-ում,
• Instagram-ը որպես վաճառքի գործիք,
• Instagram-ը որպես գովազդի միջոց,
• Նորությունների (Story) օգտագործումը:
9. Սոցիալական այլ ցանցեր (ովքեր են օգտատերերը, ինչ կարելի է ներկայացնել այստեղ և ինչպես),
• Twitter
• Pinterest
• LinkedIn
• Youtube:
10. Հին ու նոր տեխնոլոգիաները թվային մարքեթինգում.
• ի՞նչ են իրենցից ներկայացնում վիրտուալ իրականությունն (VR) ու լրացված իրականությունը (AR), և մարքեթինգի նոր ու ապագայի գործիքների օգտագործումը սոցիալական ցանցերում (օրինակներ):


SMM Դասընթացի ավարտին ի՞նչ ես ձեռք բերելու՝


• գիտելիքներ ամենահայտնի սոցիալական ցանցերի մասին ու աշխատել դրանցում
• ինքնուրույն բրենդի ռազմավարություն մշակելու, կոնտենտ պլանով աշխատելու, սոցիալական ցանցերում գովազդային արշավի պատրաստելու, հասկանալու և արդյունքները վերլուծելու հմտություններ:
• բազմաթիվ գործիքներ, որոնք անհրաժեշտ են սոցիալական ցանցերում աշխատելու համար
• և շատ ու շատ այլ հետաքրքիր տեղեկություններ:


SMM դասընթացի տևողությունը`

4 շաբաթ, շաբաթական 2 պարապմունք՝ 1.5-2 ժամ։
Մասնակիցների քանակը` 4-6:

 

Դասընթացի արժեքը`

Խմբային դասընթաց 48 000 դրամ,

Անհատական դասընթաց 98 000 դրամ։

 

Ինչպե՞ս մասնակցել SMM դասընթացին՝

Զանգահարել 077 277 214, 096 277 214  հեռախոսահամարներով։

Call Now