Հետևյալ SEO մարքեթինգային թրենդները ցանկացած բիզնես կդարձնեն մրցունակ 2019 թվականին
-
Google-ից բացի այլ որոնման համակարգեր նկատի ունենալ
Չնայած Google-ը անվիճելիորեն համարվում է որոնման համակարգի թագավոր, մի մոռացեք օպտիմալացնել Ձեր կոնտենտը Apple-ի և Amazon-ի որոնման համակարգերի համար։
Amazon-ը ամենատարածված օնլայն-գնումների հարթակն է Երկիր մոլորակի վրա։ Նշանակում է, որ յուրաքանչյուրն, ով ապրանք է վաճառում, պետք է իրականացնի Amazon-ի բանալի բառերի հետազոտություն։
Նույն կերպ Apple-ի App Store-ը մեծապես կարևոր է թրաֆիկն ավելացնելու համար։ Այսօր օնլայն թրաֆիկի 60 տոկոսի աղբյուրը սմարթֆոններն են։ Իսկ իրենց ժամանակի 90 տոկոսը մարդիկ անցկացնում են իրենց հեռախոսների հավելվածներում։ Հեռախոսում որոնման համակարգի ապագան կարող է լինել App Store-ը, ոչ թե Google-ը։
-
Ձայնային որոնումն այլևս նորություն չէ
Տեխնոլոգիաների վերելքը Siri-ի, Google Home-ի և Alexa-ի հետ նպաստեց, որ ձայնային որոնումը կազմի ամբողջ հեռախոսային որոնումների 20 տոկոսը։ Կանխատեսվում է, որ մինչև 2020 թվականը այն կհասնի 50 տոկոսի։
Այլ կերպ ասած, այս տարվա SEO մարքեթինգային առաջատար թրենդներից է ձայնային որոնումների բանալի բառերի օպտիմալացումը։
-
Համակարգված տվյալները (structured data) ավելի քան կարևոր են
Համակարգված տվյալները (structured data) ինտերնետային կայքի տվյալները կարգավորելու կամարակապ տերմին է։ Օրինակ տեղեկատվությունը, որը ներառում է մետա բովանդակություն, համարվում է համակարգված տվյալ։ Տեղեկատվական պատուհանը, որ երևում է Google-ի աջ մասում, տվյալների այլ տարատեսակ է։
Նրա նպատակն է որոնողական համակարգերի համար Ձեր ինտերնետային կայքի առաջխաղացումը դարձնել ավելի հեշտ ու արագ։
SEO մարքեթինգային թրենդներ Google-ի համար և ոչ միայն
Ըստ էության, ցանկացած բիզնես պայքարում է Google-ի վարկանիշերի համար։ Ի հավելումն սրա, Google-ը մշտապես փոխում է իր ալգորիթմները և շարունակում զարգացնել որոնման գործիքը։
2019 թվականի մեծագույն նորությունն այն է, որ հեռախոսն ավելի կարևոր է քան երբևէ։ Գործարարները պետք է օպտիմալացնեն իրենց կոնտենտը Apple-ի ալգորիթմների համար ևս, ինչպես նաև հետևեն Google-ի հեռախոսի համար նախատեսված թարմացումներին, որոնք առաջնահերթություն են տալիս արագությանը և համակարգված տվյալներին (structured data)։
Այս ամենից զատ, ինտերնետային կայքի նպատակը միշտ պետք է լինի լսարան գրավելը։ Ինչքան լավն է Ձեր կոնտենտը, այնքան բարձր է Ձեր վարկանիշը Google-ում։