SEO–ի վերաբերյալ քննարկումների ժամանակ որոշ կարծիքներ են հնչում իբրև այն կորցրել է իր նախկին արդյունավետությունը։
Մինչդեռ վիճակագրությունը և հենց յուրաքանչյուրիս օնլայն վարքագիծը հակառակն են ապացուցում:
- Օնլայն ակտիվության 93%-ը սկսվում է որոնումից:
- Ներկայումս Google-ի որոնման համակարգից օգտվում է ընդհանուր շուկայի 80.5%-ը:
- B2B մարքեթոլոգների 57%-ը նշել է, որ SEO-ն ավելի արդյունավետ է, քան այլ մարքեթինգային նախաձեռնություն:
- Մարդկանց 81%-ը գնումներ կատարելուց առաջ օնլայն ուսումնասիրություններ են կատարում:
- Սպառողների 47%-ը նախքան տվյալ կազմակերպության վաճառողի հետ խոսելը ծանոթանում է ընկերության կողմից կազմված 3-5 նյութի:
- Մարքեթոլոգների 72%-ը կոնթենթը համարում է լավագույն SEO տակտիկա:
- Օգտատերերի 75%-ը երբեք որոնման առաջին էջից այն կողմ չեն անցնում:
- Ինտերնետ օգտագործողների 61%-ը ապրանքը գնելուց առաջ օնլայն ուսումնասիրություններ են կատարում:
- Օգտատերերի 70-80%-ն անտեսում է որոնման վճարովի արդյունքները:
- Մարդկանց 50%-ին վանում է կայքը, երբ այն 2 վրկ-ից ուշ է բացվում:
- Ամեն անգամ, երբ Ձեր կայքը 1 վայրկյան ուշ է բացվում, կոնվերսիան 12%-ով նվազում է:
- Voice search-ն ընդհանուր որոնումների մեջ կազմում է 10% :
Աղբյուր` junto.digital