Հոկտեմբերի 16-18-ը Լաս Վեգասում տեղի է ունեցել SEO-ի և ինտերնետային մարքեթինգի թեմայով խոշորագույն միջոցառումներից մեկը՝ Pubcon 2018-ը: Կոնֆերանսը մեկնարկել է Google-ի աշխատակից Գերի Իլշը:

Իր զեկույցում նա պատմել է որոնողական համակարգի վերջին նորությունների և կայքերի ճիշտ SEO օպտիմիզացիայի մասին:

Ձեզ ենք ներկայացնում զեկույցի հիմնական դրույթները:

1. Լավ URL-ները շատ կարևոր են

Լավ URL-ները չափազանց կարևոր են կայքի առաջխաղացման համար: Մասնագետը նշել է, որ պետք չէ օգտագործել «#» նշանը URL-ներում: «#» նշանը ոչ միայն դանդաղեցնում է կայքի ներբեռնումը, այլ նաև բացասական է արձագանք է գտնում որոնողական համակարգերի կողմից, քանի որ ոչ մի որոնողական համակարգ չի հասկանում «#»-ից հետո գտնվող URL հասցեն:

2. HTTPS

Հիմնականում անցումը HTTPS խնդիր չի ներկայացնում կայքերի համար: HTTPS անվտանգության սերտիֆիկատը պարտադիր է, և այժմ ավելի հեշտ է տեղադրել այն:

https

3. Sitemap

Ինչպես է Google -ը գտնում Ձեր կոնտենտը: Առաջին հերթին հղումների միջոցով, իսկ հետո Sitemap-ի օգնությամբ: Օգնեք Google-ին գտնել Ձեր կայքը հեշտությամբ:

4. Մետա-ները կարևոր են

Իշլը նշեց, որ Google-ը հիմնականում որոնման արդյունքում ցույց է տալիս այն մետաները, որոնք Դուք եք տեղադրել, իհարկե այն պայմանով, որ դրանք ադեկվատ են ձևակերպված: Իշլը հիշեցրեց նաև, որ Google-ը չունի հստակ չափ մետա նկարագրության համար:

5. Նկարների նկարագրություն

Նկարները պարտադիր պետք է ունենան նկարագրություն՝ alt text:

6. Հոդվածներ

Հոդվածները պետք է լինեն բնական, հետաքրքիր:

7. Մի՛ չարաշահեք Google AdSense-ի վճարովի գովազդները

Պետք չէ հաճախակի օգտվել Google AdSense-ի գովազդներից:

Google-AdSense

8. Կայքի արագությունը 

Կայքի արագությունը չափազանց կարևոր է: Պարբերաբար ստուգեք կայքի արագությունը և փորձեք դարձնել կայքը մաքսիմալ արագ:

9. Mobile-first ինդեքս

Google-ը անցում է կատարում Mobile-first ինդեքսի, քանի որ օգտատերերի մեծ մասն այժմ օգտվում է հեռախոսների ու այլ գադջեթներից: Հետևաբար կարիք կա, որ կայքերը Mobile Friendly լինեն:

10. Միլիարդավոր էջեր

Եթե կայքն ունի միլիարդավոր անիմաստ էջեր, ապա դրանցից ազատվել է պետք: Չափազանց շատ անիմաստ էջերի առկայությունը լավ չի անդրադառնում ինդեքսավորման վրա:

gary-illyes

11. Կանոնիկալիզացիա

Օգտագործեք rel=canonical ատրիբուտը. Երբ Դուք հայտնում եք Google-ին, որ տվյալ էջը կանոնիկալ է, որոնողական համակարգը հաշվի է առնում դա: Արդյունքում շանսերը մեծանում են, որ Google-ը որոնման արդյունքում կընտրի հենց Ձեր մատնանշած URL-ը:

Հետևեք SEO տրենդներին և իմացեք ավելի ինտերնետային մարքեթինգի նորությունների մասին մեզ հետ: