Մեր նախորդ բլոգում Google-ը խորհուրդ էր տալիս կայքից չհեռացնել մեկնաբանությունների դաշտը: Իսկ այսօր…
Մասնագետների համար թրենդային է դարձել հին բովանդակությունը հեռացնելը: Դա հատկապես վերաբերվում է նորությունների կայքերին, որտեղ արխիվացնելու փոխարեն այն պարզապես ջնջում են:
State of Search կոնֆերանսի ժամանակ Google-ի աշխատակից Հարրի Իլշը խոսել է այդ թեմայի մասին: Նա մասնագետներին խորհուրդ է տվել չհեռացնել հին բովանդակությունը, հատկապես նորությունների կայքերից: Պատճառը պարզ է. հին կոնտենտը հեռացնելու դեպքում Դուք կարող է կորցնեք այցելուների հոսքը դեպի ձեր կայք:
«Ակնհայտ է, որ Դուք կարող եք վերահասցեավորում կատարել այն էջի վրա, որը Ձեզ ավելի համապատասխան է թվում, բայց ես խորհուրդ չեմ տալիս այդպես վարվել, քանի որ կկորցնեք այցելուների հոսքը դեպի ձեր կայք», – նշել է Իլշը:
Արխիվացված կոնտենտը կարող է լրացուցիչ հոսք ապահովել դեպի Ձեր կայք, հատկապես, եթե դրա վրա հղումներն օգտագործվում են այլ աղբյուրներում: Իսկ արխիվային ինֆորմացիան պահպանելը կապահովի լրացուցիչ եկամուտ: Օրինակ, «Նյու Յորք Թայմս» թերթի արխիվը ներառում է 13 միլիոն հոդված, սկսած 1851 թ.-ից:
Google-ը նաև խորհուրդ չի տալիս հեռացնել ավելի ցածր որակի կոնտենտը կայքի դիրքերը բարձրացնելու համար:
Աղբյուր` seonews