SMM դասընթաց

Google-ի աշխատակից Հարրի Իլշը, State of Search կոնֆերանսի ժամանակ,  հայտարարել է, որ մեկնաբանությունները պետք է գտնվեն  անմիջապես ձեր կայքում, այլ ոչ թե մի երրորդ ռեսուրսում:

Այդպես դուք անմիջապես կտեսնեք  ձեր  կոնթենթի նկատմամբ արձագանքը:

Շատ բլոգներ և լրատվական կայքեր, ամբողջությամբ ջնջում են այդ բաժինը` մեկնաբանությունների հետ միասին` տեղափոխելով այդ բոլոր մեկնաբանությունները Fasebook, Twitter և այլ սոցիալական ցանցեր:

Սակայն, քանի որ ձեր բովանդակության հետ փոխգործակցությունը տեղի է ունենում ձեր կայքից դուրս, դա ուղղակիորեն չի օգնում կայքի վրա SEO-ի տեսանկյունից:

«SEO-ի տեսանկյունից, ավելի լավ է մեկնաբանությունները որպես ներգրավվածության ազդանշաններ թողնել, որոնք ազդում են կայքի վարկանիշի վրա, այլ ոչ թե ուղորդել դեպի սոցիալական ցանցեր»,- ասում է Իլշը:

 

Աղբյուր`  Search Engine Roundtable