Google-ը պատրաստվում է տեղափոխել հին Search Console-ի բոլոր ֆունկցիաները նորի մեջ:
Այս մասին հայտնել է որոնման որակի բաժնի մասնագետ Ջոն Մյուլլերը՝ վեբ-մասնագետների հետ անցկացված վերջին տեսահանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում Search Engine Roundtable Blog-ի հեղինակ Բարրի Շվարցը հետաքրքրվել է, արդյոք Google-ը նախատեսում է հեռացնել ինչ-որ ֆունկցիաներ Search Console-ի հին տարբերակից: Ի պատասխան Մյուլլերն ասել է, որ այդպիսի ծրագրերի մասին տեղեկություն չունի:
Փորձագետի կարծիքով, Google-ը կմիավորի զեկույցներ, որպեսզի միանգամից մեկ վայրից հնարավոր լինի ստանալ անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը: Տվյալները դիտելու հնարավորություն կլինի տարբեր ֆիլտրերի միջոցով:
Բացի այդ, Մյուլլերն ասել է, որ Search Console-ի թիմը բոլոր գործառույթները կփոխանցի հին տարբերակից նոր տարբերակին:
Մյուլլերի պատասխանը կարող եք լսել սկսած այս տեսանյութի 29:27 րոպեյից: