Մի քանի օր առաջ ինտերնետի ռուսական հատվածում նկատել են, որ ամերիկյան որոնողական համակարգը անցել է կանխագուշակների շարքը: Google-ը բառացիորեն, որոշ հարցումների պատասխանում էր ապագայից վերցրած տեղեկություններով:
Խոսքը գնում է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների մասին, որոնք տեղի կունենան 2018 թվականի մարտ ամսին: «выборы 2018» հարցմանը Google-ը կազմել է պատասխան՝ նշելով ընտրությունների վերջնական արդյունքը: Ըստ որոնողական համակարգի ընտրություններում կհաղթի Ռուսաստանի ներկայիս նախագահ՝ Վլադիմիր Պուտինը:
Նույն բանը կատարվում էր երբ հարցում էր արվում տվյալ գրվածքով՝ «президентские выборы в России 2018 победитель»: Որոնողական համակարգը ավտոմատ կերպով բերում էր ներկայիս նախագահի անունը:
Ո՞րն է նման սխալի պատճառը:
Պարզվում է, որ ոչ մի գերբնական բան չկա: Պարզապես մի անհայտ օգտատեր որոշ ժամանակ առաջ խմբագրել է գալիք ընտրություններին նվիրված Վիկիպեդիայի հոդվածը: Տվյալ օգտատերը գրել է ներկայիս նախագահի անունը նյութի նախաբանում: Google-ի ռոբոտը այդ հոդվածի նոր խմբավորված մասը ինդեքսավորելուց հետո ենթադրել է, որ ընտրությունների արդյունքները արդեն պարզ են:
Որոշ ժամանակ անց հայտնի ինտերնետ հանրագիտարանի մոդերատորները հայնաբերել և ուղղել են այդ սխալը : Google-ը նույնպես ջնջել է նշված անունը ընտրությունների հաղթողի բաժնից:
Իսկ ճիշտ էր գուշակել Google-ը, թե ոչ, կիմանանք շուտով …