Google-ի հայտարարության համաձայն շուտով հին search console-ի բոլոր հաշվետվությունները հասանելի կլինեն նոր search console-ում:
Google-ը խորհուրդ է տալիս քիչ-քիչ համակերպվել հին Search Console-ի նոր ֆունկցիաների հետ:
Հին Search Console-ը չուներ հետևյալ ֆունկցիաները, որոնք ունի նոր Search Console-ը:
- Նոր Search Console-ը ունի 16 ամիս որոնման թրաֆիկի ժամանակացույց, մինչդեռ հին search console-ը ուներ ընդամենը 3 ամսվա ժամանակացույց:
- Նոր Search Console-ը ունի ամբողջական ինֆորմացիա կայքի էջերի մասին, ներառյալ ինդեքսավորումը , կանոնիկալիզացված url-ները, հեռախոսային տարբերակի օգտագործումը և այլն:
- Նոր Search Console-ը հասանելի է նաև մոբայլ տարբերակով:
- Նոր Search Console-ի հաշվետվության մեջ հասանելի են և՛ կայքի հղումները, և՛ ներքին հղումները:
- Նոր Search Console-ի հաշվետվության մեջ հասանելի են ավելի շատ error-ներ և դրանց լուծումները:
- Կատարված գործողությունների պատմությունը հասանելի է նոր Search Console-ում:
- Նոր Search Console-ում ներառված է նաև տեղեկություն noindex/nocrawl հղումների մասին, արդյոք հղումը Google-ի ինդեքսում է, թե ոչ և այլն:
Google-ն արձանագրում է, որ կարիք չկա երկու անգամ կատարել նույն գործողությունները, քանի որ հին Search Console-ի տվյալները ավտոմատ տեղափոխվելու եմ նոր Search Console.
Հուսանք նոր Search Console-ի անցումն անցնցում կլինի և թավշյա:
Հետաքրքիր է իմանալ նաև 2019 թվականի թվային մարքեթինգի թրենդների մասին: