social-media-in-medicine

Covid-19 համաճարակի հետևանքով զգալի փոփոխություներ կատարվեցին բժշկության ոլորտում, որի արդյունքում մեծացավ ինտերնետի օգտագործումը, բոլորը սկսեցին գնումներ կատարել առցանց, ստեղծվեցին առցանց դեղատներ, առաքման վեբ-կայքեր, ստեղծվեց հավելված, որտեղ նշվում էր, թե որ փողոցի՝ հասցեում կա Covid19 վարակակիր, անգամ շատ բժիշկներ իրենց այցերը և խորհրդատվություները կազմակերպում էին օնլայն: Ստեղծվեց հերթերի համակարգեր հիվանդանոցների համար, թեստավորման պատասխանը հաճախորդներին ուղարկվում էր Է-փոստի միջոցով: Այս ամենի արդյունքում տեղի ունեցավ գիտատեխնիկական հեղափոխություն բժշկանակն ոլորտում, որն էլ իր հերթին նպաստեց թվային մարքեթինգի գործիքների օգտագործմանը և յուրացմանը, ինչպես սպառողների այնպես էլ ձեռնարկատերերի կողմից:

Ի՞նչ է թվային մարքեթինգը:

Ինտերնետային մարեքթինգը մարքեթինգ է ինտերնետում:

Բժշկության ոլորտում ինտերնետային մարքեթինգի հիմնական տարրերն են:
SMM
SEO
• Email marketing

SMM-ի ազդեցությունը բժշկական ոլորտում

Շատ բժիշկներ սկսեցին զարգացնել առցանց հարթակներում իրենց բժշկական բլոգները, որը հնարավորություն տվեց բժշկական ծառայություներից օգտվողների շրժանում կամունիկացիոն տարրերի օգտագործման շնորհի (գովազդները, PR-ը) դառնալ ճանաչելի: Սոցցանցը իր հերթին նպաստեց օնլայն այցերի և խորհրդատվությունրի հեշտ կազմակերպմանը:

Խորհուրդներ բժիշկներին

Ձեր սոցկայքում ունեցեք review բաժին, որը ազդելով հաճախորդների հոգոբանության վրա նրանց կներշնչի վստահություն ձեր ծառայություներից օգտվելու համար:
Ձեր հետևորդներին հաճախ պատմեք հիվանդություների, բուժման ճիշտ տարբերակների մասին story-ների և post-երի միջոցով՝ տալով հետադարձ կապի հնարավորություն: Փորձեք պատասխանել նրանց նամակներին, տալ անվճար խորհուրդներ (միշտ հիշեք, որ նրանք համարվում են պոտենցիալ հաճախորդներ):
Փոքրիկ զեղչ տրամադրեք ձեր հետևորդներին:
Ստեղծեք հետքրքիր կոնտենտ էջում, ուշադրություն դարձրեք էջի էսթետիկ լինելուն, տեղադրված նյութերի գրագետ լինելուն:
2021թ թրենդներից է համարվում վիդեոքոթեթը, կախված ժամանակաշրջանի հետ հասարակությունը չի սիրում կարդալ, ուստի նրանց տրամադրեք տեղեկատվություն վիդեո տարբերակով:
Կարող եք ստեղծել տելեգրամյան ալիք, որտեղ պարբերաբար կտեղադրեք տեղեկություներ, գնային առաջարկներ, հետաքրքիր պատմություներ և այլն, կապ պահպանելով ձեր պրոֆիլների հետ:

Բժշկություն և Email marketing

Email marketing-ը համարվում է ամենարդյունավետ մարքեթինգային գործիքներից մեկը: Այն ստեղծում է ուղիղ կոմունիկացիա սպառողի և կազմակորպության միջև: Գործիքի օգտագործումը լինի արդյունավետ, անհրաժեշտ է հավաքագրել պոտենցիալ սպառողների էլ-հասցեները:
Covid-19 համաճարակից հետո լաբորատորիաները կամ հիվանդանոցներն անալիզների պատասխաները սկսեցին ուղարկել էլ-հասցեների միջոցով, այս փաստից կարել է կատարել հետևություն, որ հավաքագրվել են արդեն իսկ սեգմենտավորված հաճախորդների տվյալներ: Վերջինս, տալիս է հնարավորություն իրականացնել մարքեթինգային արշավներ:
Կարող եք պարբերաբար հաճախորդներին հիշեցնել հետազոտություւների մասին, թե որքան կարևոր է որևէ հիվանդության ախտորոշորոշումը վաղ փուլում, կամ տրամադրել փոքրիկ զեղչ որևէ ծառայության համար և այլն:

SEO և բժշկություն:

SEO` որոնման համակարգի օպտիմիզացման գործիք է:
Կայքի զարգացմանը, սպառողների վարքագիծի վերլուծման, Yandex, Google, Mail.ru և այլ որոնման համակարգերում առկա դիրքերը բարելավմանը ուղղված աշխատանքների ամբողջություն է:
Նպատակն է՝ ընկերության սեգմենտավորված հաճախորդներին որոնման համակրգից դեպի կայք ուղուրդելն է :

21-րդ դարում շատ բժշկական կենտրոներ ունեն իրենց website-երը. Եթե ցանկանում եք այն արդարացնի իրեն հարկավոր է ունենալ լավ մշակված SEO և դրան համապատասխանող կոնտենտ:
SEO հիմքում ընկած է ճիշտ ընտրված բանալի բառերը, վերնագրերը, կայքի նկարագրությունը և այլն…

Ժամանակակից աշխարհում մարդիկ չեն կարող ապրել առանց ինտերնետ-տեխնոլոգիաների: Ինտերնետը մեծ ազդեցություն են ունի մարքեթինգային ոլորտում: Յուրաքանչյուր կազմակերպություն կհասնի ցանկալի արդյունքի եթե քայլի ժամանակակից աշխարհին զուգընթաց:

Դե ինչ գործելու ժամանակն է:

 

Հեղինակ՝ Անի Մելիքսեթյան: