WordPress-ի նոր տարբերակում կհայտնվի նկարների «ալարկոտ բեռնում» կարգավորումը

Նոր թարմացումը CMS-ին հնարավորություն կտա ավելի ուշ բեռնել նկարը:

Այս նորության մասին այս շաբաթ հայտնեց WordPress 5.4-ը մշակող թիմը: CMS-ի այս տարբերակում ըստ լռելյայնի առկա կլինի «ալարկոտ բեռնման» կարգավորումը: Ամեն ինչ բերում է նրան, որ նոր HTML-ի «loading» ատրիբուտը, որին կավելանա lazy հավելումը, հասանելի կլինի բոլոր IMG տարրերի համար:

Lazy Loading կարգավորման շնորհիվ վեբ-մաստերներին այլևս պետք չի գա օգտագործել JavaScript-ը կամ այլ հատուկ պլագիններ նկարների ուշացված բեռնման համար: Իսկ օգտատերերը կկարողանան ավելի արագ ստանալ կարևոր ինֆորմացիան և չսպասել մինչև ամբողջ էջը կբացվի:

Lazy Loading in WordPress

WordPress 4.5-ի մշակողները խոստացան, որ այս կարգավորումը ցանկության դեպքում հնարավոր է հեշտությամբ ջնջել: Դա անհրաժեշտ կլինի այն ժամանակ երբ վեբ-բրաուզերները ըստ լռելյայնի կօգտագործեն, նկարների «ալարկոտ բեռնումը»:

Ներկա պահին «ալարկոտ բեռնման» հնարավորությունը համաձայնել են գործարկել այնպիսի վեբ-բրաուզերներ ինչպիսիք են Google Chrome-ը և Microsoft Edge-ը: WordPress 4.5-ի գործարկումը նախատեսվում է 2020թ.-ի մարտ ամսվա վերջում:

Աղբյուր՝ pr-cy.ru


Leave a Reply