blogging-yerevan

Հաջողակ քոնթենթ մարքեթոլոգ լինելու համար հարկավոր է հմտանալ արդյունավետ բլոգ վարելու գործում:

Բլոգինգը թվային մարքեթինգի անբաժան և շատ կարևոր մասն է, որի գրագետ վարումը կօգնի ամրապնդել Ձեր և Ձեր կայքի առաջխաղացումը համացանցում:

bloggingՄենք գիտենք, որ SEO և թվային մարքեթինգի սկսակ մասնագետները հաճախ թերագնահատում են բլոգի կարևորությունը և արժեքը բիզնեսի՝ օնլայն հարթակում զարգացման հարցում, սակայն փաստերն անդրժելի են:

 

Մուտք գործեք Google կամ Bing, փնտրեք ցանկացած բանալի բառ և դիտեք արդյունքները: Նրանցից շատերը դուրս կբերեն բլոգային գրառումներ անձնական բլոգերում, կորպորատիվ բլոգերում կամ օնլայն հրապարակումների հարթակներում:

Շատերը ապրուստի միջոց են վաստակում բլոգի շնորհիվ, մյուսներն այն օգտագործում են որպես որոնողական համակարգերում ավելի բարձր դիրքեր գրավելու միջոց, մանրածախ առևտրով զբաղվողները օգտագործում են այն իրենց ապրանքներն ու առցանց ծառայությունները վաճառելու համար:

blogging-armenia

Եթե մի պահ մտածեք, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում Համացանցը, դուք կգիտակցեք, որ այն, հիմնականում, պարզապես բլոգերի հավաքածու է տեքստի, պատկերների կամ տեսանյութերի տեսքով:

Ինչու՞ է պետք բլոգը: Ո՞րն է բլոգ վարելու նպատակը: Կարող է թվալ, թե տվյալ հարցերի պատասխաններն ակնհայտ են, սակայն շատ անգամ մարդիկ սկսում են վարել բլոգ հանուն բլոգինգի, առանց իսկապես մտածելու, թե ինչի են ուզում հասնել իրենց ջանքերի շնորհիվ:

Ահա բլոգինգի գրագետ նպատակների մի քանի օրինակ՝

Բլոգինգ՝ եկամտի համար

Այս տարբերակը բլոգերների կողմից ամենասիրվածն է: Դուք բացում եք բլոգ, լցնում եք այն մեծ բովանդակությամբ, ստանում թրաֆիք և դրամայնացնում այն, օգտագործելով adsense, affiliate marketing կամ այլ գործիքներ:

Բլոգինգ՝ պոտենցիալ հաճախորդների և գնորդների համար

Blogging

Եթե վաճառում եք ապրանք կամ մատուցում եք օնլայն կամ օֆլայն ծառայություն, ապա բլոգը պոտենցիալ հաճախորդների գրավման ամենաարդյունավետ միջոցներից է: Բլոգի շնորհիվ կարող եք «շփվել» Ձեր պոտենցիալ հաճախորդների հետ, նրանց ներկայացնել Ձեր արտադրանքի կամ ծառայությունների արդյունավետությունը և գործը հասցնել ընդհուպ մինչև վաճառք:

Բլոգինգ՝ հանուն այցելությունների քանակի

Ցանկանու՞մ եք բարձրացնել բրենդի ճանաչվածությունը`ավելացնելով դեպի Ձեր կայք այցելությունների քանակը: Դիմեք ցանկացած մասնագետի այս հարցով, և նա կփաստի և կհամաձայնի, որ գրագետ բլոգինգը՝ ամենակարճ և վստահելի ճանապարհն է:

Վերոնշյալ երեք օրինակները ընդգրկում են գրեթե բոլոր բլոգինգի նպատակները, բայց կարևորն այն է, որ նախքան բլոգեր դառնալու որոշում կայացնելը, դուք պետք է հստակ ձևակերպեք դրա հիմնական նպատակը, քանի որ նպատակը հիմնովին կփոխի Ձեր բլոգ վարելու մոտեցումը:

Հետևե՛ք մեզ, որպեսզի բաց չթողնեք SEO մասնագետի խորհուրդները, թե ինչպես կարելի է արդյունավետ վարել բլոգ և զարգացնել բիզնեսն օնլայն տիրույթում:

Աղբյուրը՝ reliablesoft.net