Արդյո՞ք google-ն այլ արգոլիթմ է կիրառում առաջին որոնման թոփ 10 արդյունքների համար

Search Engine Roundtable-ի գլխավոր խմբագիր` Բարրի Շվարցը, վեբմաստերների հետ հերթական տեսակապի ժամանակ, հարց է ուղղել google-ի առաջատար վերլուծաբան` Ջոնի Մյուլլերին.

-Արդյո՞ք google-ն այլ արգոլիթմ է կիրառում  որոնման առաջին թոփ 10  և մնացած  արդյունքների համար: Ինչու՞ են որոշ կայքեր հարյուրերորդ դիրքից հայտնվում 20-րդ դիրքում ավելի հեշտ, իսկ նրանք, ովքեր գտնվում են առաջին տասնյակում տեղաշարժվում են ավելի դանդաղ, նույնիսկ 5-րդ դիրքից դժվար է տեղափոխվել ` 4-րդ:

Ջոն Մյուլլերը պատասխանել է, որ առաջին 10-ը արդյունքները գնահատվում են նույն ալգորիթմով, ինչպես որ 11-ից 100-ի դեպքում է:

-Գործում է նույն վարկանիշային ալգորիթմը, բայց ի՞նչ է կատարվում․  գոյություն ունի շատ մեծ մրցակցություն արդեն առաջին տասնյակում գտնվող հարցումների միջև, դա է պատճառը, որ դժվարանում է դեպի վերև շարժվելը, իսկ ավելի ցածր դիրքերից առաջ տեղաշարժվելն ավելի հեշտ է և դա բնական է, քանի որ իրենց մոտ մրցակցությունը ավելի քիչ է:

Աղբյուր` Search Engine Roundtable