Google-ը գործարկում է տեսահոլովակների շարք, որոնք  վեբ մասնագետներին կտան SEO-ին վերաբերվող տարածված հարցերի պատասխանները:

Այդ պրոեկտը անվանել են SEO Snippets: Դրա հաղորդավարն է դարձել որոնման որակի բաժնի պատասխանատու Ջոն Մյուլլերը:

Մինչ այս նմանատիպ տեսահոլովակներ էր հրապարակում Google-ի վեբ-սպամի դեմ պայքարի բաժնի ղեկավար Մեթ Քաթսը: Այժմ նա աշխատում է Պենտագոնում:

Տվյալ պահին այդ ալիքում տեղադրված են արդեն 6 հոլովակներ: Այս ծրագիրը նախատեսված է անգլախոս լսարանի համար: Ամեն հոլովակում քննարկվում է մեկ հարց:

Մոտակա հաղորդումներում Մյուլլերը կխոսի 404 սխալի էջերի մասին նաև թե ինչպես է աշխատում սկանավորումը: Բոլոր տեսահոլովակները կարող եք դիտել այստեղ:

Աղբյուր՝ seonews.ru