Yandex-ը իր գլխավոր էջին ավելացրել է ֆիլմեր և սերիալներ, որոնք կարելի է դիտել անվճար ուղեկցվող գովազդով:
Այդ մասին հայտնել է ընկերության տեսածառայությունների զարգացման բաժնի տնօրեն Օլգա Ֆիլիպուկը:
Yandex-ը գնել է մի քանի հազար ֆիլմերի, սերիալների և մուլտֆիլմերի ցուցադրման արտոնագրեր: Ֆիլիպուկը նաև հայտնել է.
«Աստիճանաբար տեսադարանը ընդլայնվում է: Առաջնային մենք ընտրում ենք այն քոնթենթը, որը պահանջարկ ունի լսարանի կողմից, իսկ հետո նոր ավելացնում ենք դասական օրինակները»:
Անվճար ֆիլմեր կարելի է դիտել նաև Yandex-ի այլ բաժիններում. «Кинопоиск», Яндекс.Видео և «Телепрограмм»: Ընկերությունը պլանավորում է գործարկել նաև բաժին՝ վճարովի ծառայություններով:
Աղբյուր՝ Ведомости