Առաջխաղացում Google Plus-ում: Ինչի՞ համար է դա անրհրաժեշտ
Սոցիալական ազդանշանները մեծ ազդեցություն են թողնում որոնողական համակարգերում կայիք դասակարգման առումով:
Չնայած քիչ հանրաճանաչությանը այս սոց. ցանցում չգրանցվելը կլինի մեծ սխալ: Պարզ է, որ ցանկացած որոնողական համակարգ ավելի բարձր կգնահատի Google Plus-ում պատշաճ էջ ունեցող կայքը քան միայն Facebook-ում կամ VK-ում ակտիվ գործունեություն ծավալող կայքը:
Ինչու՞ է առաջխաղացումը Google Plus-ում այդքան կարևոր SEO-ի համար:
Շատերը չգիտեն, որ Google-ի Search+ ալգորիթմի մասին, որը ազդում է որոնման պատասխանի վրա Google Plus-ում տեղեկատվության գնահատման հիման վրա:
Դասակարգման ժամանակ հաշվի է առնվում թե կապվա՞ծ է կայքը Google Plus-ին, թե ոչ և արդյոք բոլոր այդ կայքի օգտատերերը, որոնք հարցում են կատարում որոնման տողում, ունե՞ն գրանցում այնտեղ: Ստացված պատասխանները համեմատվում են, ինչը թույլ է տալիս գտնել հարցմանը ամենահամապատասխան արդյունքները:
Բացի այդ, առաջխաղացումը Google Plus-ում ընկերության համար նշանակում է բրենդի ճանաչողության բարձրացում և համարվում է գովազդի մի տեսակ:
Ինչպե՞ս Google Plus-ում ստեղծել էջ ընկերության համար:
1. Բացել էջ և առաջխաղացնել ընկերությունը Google Plus-ում հնարավոր է միայն անձնական էջի միջոցով, օգտագործելով My Business ծառայությունը: Սկզբում պետք է ընտրել ձեր գործունեությանը համապատասխան ընկերության տեսակը:
2. Երկրորդ քայլը կլինի նշել բոլոր կարևոր ինֆորմացիան և ընկերության տեղը քարտեզի վրա, այդ իսկ պատճառով ցանկալի է, որ այն նախօրոք գրանցված լինի Google Places-ում:
3. Հետո ձեզ կառաջարկվի հաստատել ընկերության մասին տեղեկությունները որևէ հասանելի միջոցով (մեյլով, հեռախոսահամարով և այլն):
4. Կարգավորել նոր ստեղծված էջի վիզուալ պատկերումը:
5. Ավելացրեք ընկերության կարճ բնութագիրը, հեռախոսահամար, աշխատաժամերը և այլ կարևոր տեղեկություններ: Նաև չմոռանաք բնութագրության մեջ օգտագործել ձեր կայքի համար ամենակարևոր բանալի հարցումները, բայց նաև հիշեք, որ դա կարդալու են մարդիկ:
6. Կայքը կապել Google Plus-ի հետ կարելի է ավելացնելով հասցեն համապատասխան ֆունկցիայի միջոցով: Նաև պետք է կայքի գլխավոր էջում ավելացնել Google Plus-ում ձեր էջի հղումը:
Ինչպե՞ս պատմել կայքի մասին Google Plus-ում:
Բավարար չէ միայն կապել կայքը Google Plus-ի հետ: Արդյունք ունենալու համար անհրաժեշտ է ակտիվ գործունեություն ծավալել այդ սոց. ցանցում:
1.Հրապարակել և ձեր էջում և ընկերության նոր ստեղծված էջում հրապարակումներ կապված կայքում կատարվող փոփոխությունների մասին (դնելով հղումներ), այսինքն վարել այսպես ասած լրատվական բաժին: Հետաքրքրվելով պարբերաական հրապարակումներով՝ օգտատերերը կսկսեն ավելացնել ձեզ իրենց էջերում և հետևաբար ձեր ճանաչողականությունը կբարձրանա:
2.Հրապարակումների համար ստեղծեք ունիկալ տեքստեր ուղղակի կայքից կրկնորինակելու փոխարեն: Մոտեցեք դրան, որպես նոր փոքրիկ հոդված գրելու առիթ և մի մոռացեք օպտիմիզացնել տեքսը:
3.Փոստերի հրապարակման ժամանակ օգտագործեք բանալի բառեր, որոնցով առաջխաղացվում են ձեր կայքի էջերը:
4.Մի՛ մոռացեք օգտագործել հաշթագեր, որպեսզի ձեր գրառումները հեշտ գտնվեն համապատասխան հետաքրքրություններ ունեցող օգտատերերի կողմից: Դա կօգնի աճեցնել նպատակային լսարանը և կարագացնի Google Plus-ի ձեր էջի առաջխաղացումը:
5.Օգտագործեք Google Plus սեղմակը կայքի համար: Տեղադրեք այն ձեր վեբ կայքի բոլոր էջերում, որոնք նախատեսված են կարդալու համար, որպեսզի օգտատերերը ուղիղ հնարավորություն ունենան կիսվել այդ հրապարակումով իրենց շրջապատում:
6.Ակտիվորեն շփվեք նրանց հետ, ովքեր մեկնաբանություններ են թողնում ձեր հրապարակումների տակ, և մի՛ մոռացեք փոխադարձ «լայքերի» մասին:
7.Միացեք թեմատիկ խմբերին և ակտիվ գործունեություն ծավալեք այնտեղ:
Կարճ ամփոփում
- Առաջխաղացումը Google Plus-ում հանդիսանում է ձեր կայքի ռեյտինգը բարձրացնելու լավ հնարավորություն:
- Google Plus-ի էջը կարող է լինել ընկերության համար լավ գովազդային գործիք բրենդի ճանաչողությունը բարձրացնելու համար:
- Բավարար չէ միայն մեկ անգամ պատմել Google Plus-ի էջի մասին, հարկավոր է ակտիվ պահել այդ էջը արդյունք ստանալու համար:
- Google Plus սեղմակը պետք է տեղադրված լինի կայքի բոլոր էջերում, որպեսզի կայքը ունենա ուժեղ սոցիալական ազդանշան: