2018 թվականի հուլիսից սկսած Google Chrome-ի բոլոր HTTP կայքերը կհամարվեն անվստահելի:
Նորարարությունը ուժի մեջ կմտնի Chrome 68-ի թողարկումից անմիջապես հետո:
Օգտագործողների բրաուզերներում այն կունենա հետևյալ տեսքը.
Google-ը մի քանի տարի շարունակ խրախուսում է կայքի սեփականատերերին անցնել HTTPS-ին՝ ինտերնետային անվտանգությունը ապահովելու համար: Տեղեկություն կա, որ ընկերության ջանքերն արդեն արդարացվել են.
- Android-ի և Windows-ի Chrome-թրաֆիկի 68% -ը համարվում է պաշտպանված:
- Chrome OS-ի և Mac-ի Chrome-թրաֆիկի 78% -ը համարվում է պաշտպանված:
- Google-ի TOP 100 կայքերից 81-ը օգտագործում են HTTPS:
Հիշեցնենք, որ դեռ 2014 թվականի վերջին Google Chrome ընկերությունը հայտնել էր, որ HTTP կայքերը ճանաչելու է անվստահելի: