Google-ը փոխել է որոնման արդյունքների ինտերֆեյսը

Մի քանի ամիս փորձարկումներից հետո Google-ը վերջապես գործարկեց իր նոր որոնման պատուհանի ինտերֆեյսը:

Google-ը այժմ որոնումից հետո ցույց է տալիս պատկերներով կոճակներ: Նախկինում, որոնման կատեգորիաների, նորությունների, տեսահոլովակների, նկարների, քարտեզների հատվածում գրում էր միայն դրանց անվանումները:

Ահա այսպիսի տեսք ունի Google-ի նոր ինտերֆեյսը, որը արդեն հայտնվում է բոլոր browser-ներով և օպերացիան համակարգերով որոնում կատարելիս:

Google new search menu interface

Իսկ այսպիսի տեսք ուներ որոնման պատուհանը մինչև թարմացումը:

google search menu

Google-ը այսպիսի պատկերներ տեղադրել էր դեռ 2010 թվականին իսկ մի տարի անց նաև հեռախոսային տարբերակում: Բայց 2011-ին հեռացրել էր դրանք համակարգչային տարբերակից: Այս փոփոխությունը ոչ մի ազդեցություն չի ունենա SEO-ի և աշխատանքի արդյունքների վրա, սակայն ավելի թարմ տեսք կտա Google-ի որոնման արդյունքներին:

Աղբյուր՝ searchengineland.com


Leave a Reply