Google-ը երկարացրել է որոնման արդյունքներում ստացվող snippet-ի չափը, իսկ ավելի կոնկրետ՝ է metа description-ի երկարությունը: Այս մասին հայտնում է Search Engine Land կայքը հղում անելով ընկերության ներկայացուցչին:
«Վերջերս մենք կատարեցինք, որոշ փոփոխություններ, ավելի նկարագրական և օգտակար snippet-ներ տրամարդելու նպատակով, որպեսզի մարդկանց համար ավելի հասկանալի լինի, թե որքանով են էջերը համապատասխանում իրենց որոնումներին: Դա հանգեցրեց այն բանին, որ snippet-ները դարձան մի փոքր երկար» , – բացատրել է Google-ի ներկայացուցիչը:
Արևմտյան մասնագետները այս նորույթը նկատել են մոտ մեկ շաբաթ առաջ: Այս փոփոխությունը արձանագրել է նաև SERP Rank Ranger մոնիթորինգային գործիքը: Այս սերվիսի տրամադրած տվյալներով snippet-ների երկարությունը 160 սիմվոլից դարձել է մոտ 230:
Հավելենք նաև, որ 2016 թվականի մայիս ամսին ևս ոլորտի մասնագետները նկատել էին, որ Google-ը երկարացրել էր վերնագրերի և meta նկարագրությունների հատվածները որոնման արդյունքներում: Սակայն, հետագայում պարզվեց, որ դա պարզապես փորձարկում էր:
Աղբյուր` searchengines.ru