google-edu

Google-ի որոնման որակի բաժնի մասնագետ Ջոն Մյուլլերը հայտնում է, որ որոնման համակարգը անտեսում է .EDU տիրույթից ստացված բազմաթիվ հղումներ: Պատճառն այն է, որ դրանք հաճախ սպամային են լինում:

Մյուլլերը նշել է, որ կա մի թյուր կարծիք, ըստ որի .EDU տիրույթի հղումները ավելի արժեքավոր են: Սակայն, քանի որ դրանք հաճախ սպամային են լինում, Google-ը անտեսում է դրանք:

google-muller
Մոտավորապես մինչև 2008 թվականը ․EDU տիրույթից հղումներ ձեռք բերելու պրակտիկան լայն տարածում ուներ: Այս հղումներն ավելի թանկ արժեին, քանի որ .EDU դոմեյն ձեռք բերել կարող էին միայն համալսարաններն ու հավատարմագրված կրթական հաստատությունները:

Այս հղումները համարվում էին ավելի արժեքավոր: Սակայն, ըստ Google-ի, հիմա դա այդպես չէ: