Google-ը գործարկել է AMP Stories-ի նոր ձևաչափ:

Հրատարակիչները հնարավորություն են ստանում ստեղծելու մի քանի տեսահոլովակով և նկարով էկրաններից կազմված հրապարակումներ:

AMP Stories-ը ստեղծվել է AMP-ի տեխնիկական ենթակառուցվածքների հիման վրա, որը թույլ է տալիս հրատարակիչներին օգտագործել էջի նախնական ցուցադրումը (prerendering), տեսահոլովակի ներբեռնման օպտիմալացումը և բովանդակության պահեստավորումը (caching)` վերջնական օգտագործողին փոխանցման օպտիմիզացիայի նպատակով:

AMP Stories

AMP պատմությունը գործարկվում է նաև տեխնիկական տեսանկյունից հնարավորինս պարզ դարձնելու նմանատիպ բովանդակության ստեղծումը: Այսպիսով, նորույթը ներառում է մի շարք ճկուն կաղապարներ, ստանդարտացված UI պարամետրեր, ինչպես նաև սոցիալական կոճակների փոխանակման և տեղադրման բաղադրիչներ:

Այսօրվանից սկսած AMP Stories-ն հասանելի է բոլոր ցանկացողների համար՝ նախադիտման տարբերակով: Այնուամենայնիվ, նախ ավելի լավ է կարդալ ձեռնարկը և փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ Google-ը հայտարարել է AMP Stories-ի մասին 2017 թ. դեկտեմբերին:

Աղբյուրը՝ Google Developers