Google-ը փորձարկում է նոր հնարավորություն որոնման արդյունքներում

Այս հնարավորությունը շատ օգտակար կլինի նրանց համար, ում հարցումներին Google-ը չի կարողանում պատասխանել:

Հնկաստանում որոնողական համակարգի օգտատերերը նկատել են Google-ի նորարարությունը: Եթե որոնողական համակարգը չի հասկանում թե դուք կոնկրետ ինչ տեղեկություն եք դուք փնտրում (օրինակ որոնման տողում գրել եք անհասկանալի մի բառ), պատասխանը չի լինի ամբողջովին դատարկ էջ:

google new search function

Google-ը կառաջարկի օգտատիրոջը «Some popular queries» — որոշ հանրաճանաչ հարցումներ: Նոր բաժնի բանալիների վրա սեղմելուց հետո, թեորիապես այն պետք է օգնի գտնել այն ինչ օգտատերը իրականում փնտրում է կամ զուտ ծանոթացնի տվյալ տարածաշրջանում շատ փնտրված թեմաների հետ:

Տվյալ պահին այս նոր SERP հնարավորությունը հասանելի է միայն որոշակի մարդկանց շրջանակին: Ռուսական և հայկական հատվածներում այն դեռ նկատված չէ:

Աղբյուր՝ pr-cy.ru


Leave a Reply