Google-ը փակում է իր՝ ոչ այդքան հայտնի Google+ սոց․ ցանցը։
Այդ մասին հաղորդել է ընկերության կայքը։ Հայտարարության մեջ ասվում է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ սոց․ ցանցը այդքան էլ տարածված չէ օգտատերերի շրջանում։
Google+ սոց․ ցանցը փակվելու է դեռևս 10 ամսով։
Որոշ աղբյուրներ նշում են, որ Google+ սոց․ ցանցի փակմանը նպաստել է 500 հազար օգտատերերի անձնական ինֆորմացիայի գաղտնազերծումը։
Հայտարարությունը երկուշաբթի օրվա բլոգային գրառուման տեսքով էր ներկայացված, որում Google-ը ներկայացնում էր գաղտնիության հետ կապված խնդրի առաջին հրապարակային նկարագրությունը:
Google-ը կանխամտածված կերպով խուսափում է խնդիրը ներկայացնել հանրությանը, մասնակիորեն խուսափելով կարգավորիչ ուսումնասիրություն անցկացնելուց և հեղինակությանը վնաս հասցնելուց, նշում է Wall Street Journal-ը։
Հուսով ենք, որ 10 ամիսների ընթացքում Google ընկերությանը կհաջողվի կարգավորել Google+ սոց․ ցանցի հետ կապված բոլոր խնդիրները։