gmail interface

Google-ը հաստատել է Gmail-ի դեսկթոփային տարբերակի վերափոխումը և կիսվել է առաջին սքրինշոթերով:

Նոր առանձնահատկությունների շարքում են՝

  • Օգտագործողները կունենան հնարավորություն մուտք գործելու «Smart Reply», որն արդեն աշխատում է Google Inbox-ում և բջջային Gmail հավելվածներում: Ֆունկցիան կներկայացնի ստացված նամակի հիման վրա մի քանի կարճ պատասխաններ:

gmail interface

  • Կցված կլինի նաև կողմնակի վահանակ «Օրացույցի», «Առաջադրանքների», նշումների Keep ծառայությամբ և Google-ի մյուս ծրագրերի հետ միասին:
  • Նամակների ընթերցումը հնարավոր կլինի հետաձգել. դրանք ժամանակավորապես կանհետանան փոստից և հետագայում կվերադառնան:
  • Հնարավորություն կստեղծվի աշխատել նամակների հետ առանց ինտերնետի առկայության:

Որոշ օգտվողներ առաջիկա շաբաթների ընթացքում կստանան նոր ինտերֆեյսից օգտվելու վաղաժամ հնարավորություն:

Հիշեցնենք, որ Google-ը մտադիր է վերափոխել Gmail-ի վեբ տարբերակի դիզայնը. այս մասին հայտնի էր դեռ անցած շաբաթվանից:

Աղբյուր՝ The Next Web