Օրեր առաջ Google-ը սկսել է կայքերը տեղափոխել mobile-first ինդեքսի։ Արևմտյան մասնագետները ենթադրում են, որ ընկերությունը անցում է կատարում նոր ինդեքսավորման ավարտական փուլին։ Սակայն պարզվեց, որ դա այդպես չէ։
Google-ի որոնման որակի մասնագետ Ջոն Մյուլերը Twitter-ում նշել է, որ այժմ mobile-first ինդեքսի են փոխվում միայն այն կայքերը, որոնց հեռախոսային և դեսկթոփային տարբերակները գրեթե համընկնում են։
Վեբմաստերների հանդիպման ժամանակ մասնագետը հայտարարել է, որ անցումը կարող է տարիներ տևել։
Հիշեցնենք, որ Google-ը սկսել է mobile-first ինդեքսի գործադրումը 2017 թվականի հոկտեմբերից։
Mobile-first ինդեքսի անցման ընթացքում տեղի են ունեցել ձախողումներ։ Flatfly ընկերությունը հայտնաբերել է թերություններ Google-ի որոնման արդյունքում։ Խնդիրը կայանում է նրանում, որ մասսայական անցման պատճառով որոնման արդյունքում սկսել են երևալ միաժամանակ ռեսուրսի և՛ հեռախոսային, և՛ դեսքթոփային տարբերակները։
Սեպտեմբերի 21-ին, մոտավորապես ժամը 16:10 [ЖК Minsk World] որոնման արդյունքը հետևյալն էր․
Երկու հղումներն էլ մինչև օրվա վերջ որոնման արդյունքում երևում էին, իսկ այսօր միայն դեսքթոփային տարբերակն է երևում։
Հայտնի չէ, թե որտեղ ինչ թերություններ են եղել mobile-first ինդեքսի անցման ընթացքում, սակայն ակնհայտ է, որ անցումը դեռ երկար ժամանակ կտևի։