Google-ը հրապարակել է «ծույլ» ներբեռնման ուղեցույցի առաջին տարբերակը:
«Ծույլ» ներբեռնումը (lazy loading) այն տեխնիկան է, որը թույլ է տալիս արագացնել էջի բեռնումը, կրճատել սերվերի բեռը և պահպանել այցելությունները: Այնուամենայնիվ, սխալ օգտագործման դեպքում բեռնման այս մեթոդը կարող է «թաքցնել» բովանդակությունը:
Թերևս, ավելի շուտ, քան սպասվում էր, Google-ը թողարկել է ծույլ ներբեռնման ուղեցույց SEO-ի համար: Google-ի Spyder Splitt-ը Twitter-ում իրազեկել է նորությունների մասին, նշելով՝ «ուզում ենք տեսնել, թե ինչպես է SEO-ում աշխատում մեր ծույլ ներբեռնման առաջին տարբերակը, որն արդեն պատրաստ է»:
Փաստաթուղթը պարունակում է խորհուրդներ, թե ինչպես «ծուլորեն բեռնել» բովանդակությունը, որպեսզի այն մնա տեսանելի, օրինակ `
- Ներբեռնեք բովանդակությունը, երբ այն դիտման հատվածում է: googlebot-ի համար բովանդակության տեսանելիությունը ապահովելու գործընթացում համոզվեք, որ ամբողջ բովանդակությունը բեռնվում է հենց այն պահին, երբ տեսանելության դաշտում է հայտնվում: Օգտագործեք IntersectionObserver API-ը:
- Չմոռանաք ստուգել արդյոք ճիշտ է նեռբեռնվում բովանդակությունը։ Ստուգելու համար Դուք կարող եք օգտագործել Puppeteer, Node.j-ը, որը թույլ է տալիս Google Chrome-ում և Chromium-ում Headless ռեժիմը կառավարել։
Սպասենք Google-ի խորհուրդների ամբողջական ցանկին։
Աղբյուրը՝ Search Engine Roundtable