Նոր կայքերը միանգամից կհայտնվեն Google-ի նոր ինդեքսում

Ամառվանից նոր դոմեյններով ռեսուրսները կսկսեն ավտոմատ կերպով հայտնվել mobile first index-ում:

«Վերլուծությունը ցույց տվեց, որ որ կայքերի մեծամասնությունը պատրաստ է այդպիսի ինդեքսացիայի: Հաշվի առնելով դա, ինդեքսը ըստ լռելյայնի կդառնա հասանելի բոլոր կայքերի համար սույն տարվա հուլիսի 1-ից: Ձեր կայքը կհայտնվի այս նոր ինդեքսում նույնիսկ եթե նշված ամսաթվից հետո էլ ձեր կայքը չի լինի օպտիմիզացված հեռախոսային սարքերի համար: Բայց այնուամենայնիվ դա չի լինի մեծ հաջողություն ձեր համար, քանի որ որոնողական համակարգերի դիրքերի հետ կապված պրոբլեմներից չեք խուսափի»: — նոր ինդեքսի մասին տեղեկացրին Google-ի ներկայացուցիչները:

Նաև հայտնի դարձավ, որ նոր ինդեքսի գործարկումից հետո Google-ը չի ուղարկի ծանուցումներ օգտատերերին իրենց կայքերի Mobile-first index-ում ավելանալու մասին: Նոր ինդեքսում հայտնվելը կլինի ըստ լռելյայնի բոլոր դոմեյնների համար, առանց բացառության: Այդ իսկ պատճառով այդպիսի ծանուցումները դառնում են անիմաստ:

Այն կպահպանվի միայն այն հին նախագծերի համար, որոնք մինչ այս չեն կարողացել հայտնվել Google-ի ինդեքսում: Այդպիսի ռեսուրսների նկատմամբ աշխատանքները կշարունակվեն նաև 2019թ. հուլիսի 1-ից հետո: Այդ էջերի սեփականատերերը կստանան նամակներ իրենց ռեսուրսների հաջող Mobile-first index տեղափոխման մասին, Google Search Console-ի միջոցով:

Նոր ինդեքսի անցած ռեսուրսների քանակը արդեն հատել է ընդհանուրի 50%-ի սահմանը:

Աղբյուր՝ pr-cy.ru

 


Leave a Reply