Google: Նոր կայքերը ճիշտ կլինի միանգամից ստեղծել HTTPS-ով

Google-ի որոնման որակի մասնագետ  Ջոն Մյուլլերը հայտարարել է, որ ավելի լավ է ստեղծել նոր կայքեր միանգամից HTTPS-ի հիման վրա:

Նա նաև հավելել է, որ դա ավելի հեշտ կլինի անել հենց սկզբից, քան ավելացնել ավելի ուշ:

Google: Նոր կայքերը ճիշտ կլինի միանգամից ստեղծել HTTPS-ով

Հարկ է նշել, որ կայքը HTTP-ից HTTPS-ի տեղափոխելը անհնարին գործ չէ: Google-ը դրա համար տրամադրել է անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

Այնուամենայնիվ, շատ ավելի հեշտ է կայքի անվտանգությունը ապահովել հենց կայքի ստեղծման փուլում, քան ավելի ուշ: Այն նաև օգնում է խուսափել HTTP-ից HTTPS-ի տեղափոխելիս առաջացող խնդիրներից:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Google-ի առաջին էջի արդյունքների 70%-ը բաժին է ընկնում HTTPS-ով կայքերին:

Աղբյուրը` Search Engine Roundtable