SEO դասընթաց

Մեր նախորդ բլոգում խոսվեց «ինչպե՞ս» հարցումների մասին` թե մարդիկ որ հարցերն են ավելի հաճախ տալիս Google-ին: Իսկ այժմ անդրադառնանք Google-ի կողմից վարկանշման վրա ազդող կարևոր գործոններին:

Շատերին վաղուց հետաքրքրում է այս հարցը` ո՞ր գործոնն է իրոք կարևոր` հղումները, կոնտենտը, թե մետաթեգերը: Վեբմաստերներին տանջող հարցի պատասխանը տվել է Ջոն Մյուլլերը:

Twitter-ի օգտատերերից մեկի հետ զրույցի ժամանակ նա հայտարարել է, որ Google-ի կողմից վարկանշման վրա ազդող կարևոր գործոնը որակյալ կոնտենտն է. կայքը գրավիչ կոնտենտ ունենալու դեպքում այն կհայտնվի որոնման արդյունքներում:

Հավելենք, որ նախկինում կարևոր գործոն էին համարում ունիկալ կոնտենտն ու վստահելի աղբյուրներից եկող արտաքին հղումները: