Google որոնողական համակարգը ներկայացրել է 2018թ.-ի ամենատարածված հարցումները, որոնց թվում են «Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը» և DJ Avicii-ն:
Ռուսաստանում նախորդ ամռանը կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ որոնողական համակարգի օգտատերերի շրջանում ունեցած տարածվածությամբ: Դրան հաջորդել է այս տարվա գարնանը սպանված DJ Avicii-ն և սեպտեմբերին մահացած հիփ-հոփ կատարող Մաք Միլերը: Հայտնի հարցումներից են նաև Marvel Comics սուպերհերոսների հեղինակ Սթեն Լին և «Սև հովազ» ֆիլմը:
Նորությունների հոսքից օգտատերերին հետաքրքրել է «փոթորիկ Ֆլորենցիա», «ամերիկյան Mega Millions վիճակախաղի արդյունքները», «արքայական հարսանիք» և «ընտրության արդյունքները»: Հայտնի անձանցից, որոնց ամենաշատն են փնտրել Google-ում, եղել են արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, երգչուհի Դեմի Լովատոն, դերասան Սիլվեստր Ստալոնեն, վիդեոբլոգեր Լոգան Պոլը և գործարարուհի Քլոե Քարդաշյանը:
Աղբյուրը՝ 1in.am