Արտասահմանյան SEO մասնագետները ահազանգում են, որ վերջերս Google որոնողական համակարգում էջերի նկարագրությունները էականորեն կրճատվել են:
Այս մասին է վկայում նաև RankRanger-ը: Եթե հավատանք այս գործիքին, ապա նախորդ շաբաթվա կեսերից տեսանելի դարձան ավելի կարճ նկարագրություններով արդյունքներ:
Եթե մինչ այդ միջին ցուցանիշը 230 նիշն էր, այսօր այդ ցուցանիշը իջել է 160-ի դեսկթոփային որոնման համար:Google hեռախոսային որոնման պարագայում այդ ցուցանիշը հասնում է 132 նիշի:
Ենթադրություն կա, որ ամերիկյան որոնողական համակարգ փորձարկում է SERP-ի նոր, արտաքին տեսք, որը շուտով կունենա լայն տարածում: