Մայիսի 8-ից 10-ը անցկացվող Google-ի կոնֆերանսի շրջանակներում քննարկվել է Google Assistant-ի՝ ձայնային օգնականի (Google օգնական) նոր առանձնահատկությունները:
Այսպիսով, Google օգնականը կունենա երկկողմանի հաղորդակցություն պահպանելու հմտություն՝ առանց յուրաքանչյուր անգամ ”Ok Google” կրկնելու անհրաժեշտության: Դուք կարող եք նաև միանգամից մի քանի բաների մասին բարդ հարց տալ նրան: Երեխաների համար կստեղծվի մի գործառույթ, որը կքաջալերի զրուցակցին քաղաքավարի խոսել:
Բացի այդ, Google օգնականը կկարողանա ինքնուրույն զանգեր կատարել, հանդիպում պլանավորել, սեղան պատվիրել և այլն: Օրինակ, հնարավոր կլինի զանգահարել գեղեցկության սրահ և «բանակցել» այցի ամսաթվի և ժամի համար սրահի աշխատակցի հետ, այնուհետև այն կհիշեցնի օգտատիրոջը հանդիպման մասին:
Նախնական ցուցադրության ընթացքում Google օգնականը բազմաթիվ բարդ հարցերի պատասխանեց, մինչ ռեստորանում սեղան էր պատվիրում, սպասեց, երբ նրան խնդրեցին սպասել: Հիմքում ընկած է Google Duplex տեխնոլոգիան՝ արհեստական ինտելեկտի հիման վրա: Ստեղծողների խոսքով այն թույլ է տալիս Google օգնականին բնական խոսակցություն պահպանել:
Google-ը մեկնարկել է նաև մեկ ուրիշ ֆունկցիա Custom Routines` ի հավելումս 6 ուրիշների: Այստեղ օգտատերը հնարավորություն կունենա ստեղծելու սեփական առաջադրանքները, օրինակ ընթրիքի համար, ”Ok Google, ընթրիքը պատրաստ է” հրամանով Google օգնականը կմիացնի երաժշտություն, կմիացնի հեռուստացույց, նամակներ կուղարկի, որ ընթրիքը պատրաստ է: Ամռանը հնարավորություն կստեղծվի նշելու նաև որոշակի օր ու ժամ:
Օգնականը կօգնի ավելի լավ պլանավորել օրն ու արագ մուտք ունենալ այնպիսի սերֆիսների օգնությամբ, ինչպիսիք են Google Keep, Any.do, Todoist և այլն: Կստեղծվի հնարավորություն պատվերներ անելու Starbucks, Doordash և Applebee’s-ից, նաև Dunkin’ Donuts և Domino’s-ից:
Ամռանը Google օգնականը հնարավորություն կունենա ապահովելու նաև Google Maps. Այս ռեժիմում Google Օգնականը կկարողանա ուղարկել տեքստային հաղորդագրություն, ղեկավարել երաժշտության միացումը, փնտրել ինֆորմացիա՝ առանց քարտեզից դուրս գալու:
Google օգնականը ունի նաև 6 նոր ձայն: Նոր հնարավորություններից շատերը կգործարկվեն հենց այսօրվանից՝ Google Assistant-ով iOS-ի և Android-ի համար: